ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+6.09 oC

ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է

13:13 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:

Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:

Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. Reuters

18:10 18.12.2024

Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. Reuters

Եվրոպական երկրները քննարկում են զինադադարի կամ խաղաղության դեպքում Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, որը կարող է կազմել մինչև 100 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրները։ Հաղորդվում է, որ կոնտինգենտի հիմքը կարող է կազմել 5-8 երկրների կոալիցիան, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Վերլուծաբաններն ու […] ...

Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ

18:05 18.12.2024

Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ

Չորեքշաբթի 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարավային Սախալինի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով 11.30-ին), տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիներից 146 կմ հարավ-արևմուտք», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ելենա Սեմենովայի խոսքով՝ երկրաշարժը […] ...

SHANTNEWS

18:00 18.12.2024

SHANTNEWS

«Նոան» մեկնել է Սերբիա

17:56 18.12.2024

«Նոան» մեկնել է Սերբիա

«Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 00:00-ին: ...

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

17:52 18.12.2024

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ: Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C, իսկ ամենատաքը` 2017 թվականին, երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ […] ...

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

17:48 18.12.2024

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության […] ...

BACK_TO_TOP