Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+5.09 oC

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան

12:43 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:

Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

18:23 18.12.2024

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։ Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են […] ...

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից

18:22 18.12.2024

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […] ...

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները

18:17 18.12.2024

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։ ...

Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The Best

18:14 18.12.2024

Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The Best

Կառլո Անչելոտին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունում կարիերայում առաջին անգամ ստացել է տարվա լավագույն մարզչի մրցանակը։ Մադրիդի «Ռեալը» 2024 թ. իտալացի մասնագետի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, հաղթել Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցաշարերում։ ...

Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. Reuters

18:10 18.12.2024

Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. Reuters

Եվրոպական երկրները քննարկում են զինադադարի կամ խաղաղության դեպքում Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, որը կարող է կազմել մինչև 100 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրները։ Հաղորդվում է, որ կոնտինգենտի հիմքը կարող է կազմել 5-8 երկրների կոալիցիան, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Վերլուծաբաններն ու […] ...

Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ

18:05 18.12.2024

Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ

Չորեքշաբթի 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարավային Սախալինի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով 11.30-ին), տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիներից 146 կմ հարավ-արևմուտք», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ելենա Սեմենովայի խոսքով՝ երկրաշարժը […] ...

BACK_TO_TOP