Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+7.09 oC

Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը

12:27 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։

Կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ․ FIFA The Best

17:30 18.12.2024

Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ․ FIFA The Best

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուսը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է 2024 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել հատուկ մրցանակ։ 24-ամյա ֆուտբոլիստն անցող տարում «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:26 18.12.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միևնույն տարածքի համար մեկից ավելի ներդրումային ծրագրերի առկայության պարագայում վերջիններիս գնահատման իրականացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առանձին ներդրումային ծրագրերի իրականացման […] ...

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

17:22 18.12.2024

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ նշված է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ […] ...

Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստուհի

17:18 18.12.2024

Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստուհի

Կատալոնական «Բարսելոնայի» և կանանց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստուհի։ 26-ամյա Բոնմատին «Բարսելոնայի» հետ 2023/24 մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում: Իսպանուհին երկու տարի անընդմեջ արժանացել է նաև կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:14 18.12.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում […] ...

ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

17:09 18.12.2024

ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին: Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։ Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր […] ...

BACK_TO_TOP