Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը Ադրբեջանի հետ խաղաղության համար․ Ալիև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+6.09 oC

Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը Ադրբեջանի հետ խաղաղության համար․ Ալիև

11:34 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է անի. առաջինը՝ փոխել իր սահմանադրությունը, քանի որ սահմանադրության մեջ հիշատակվում է Անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ Լեռնային Ղարաբաղը հայտարարված է Հայաստանի մաս, հետևաբար սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դրանք ուղղակի օբյեկտիվ պահանջներ են»,- ասել է Ալիևը։

Բաքվի երկրորդ պայմանը, հավելել է նա, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։

«Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել»,-ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. Reuters

18:10 18.12.2024

Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. Reuters

Եվրոպական երկրները քննարկում են զինադադարի կամ խաղաղության դեպքում Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, որը կարող է կազմել մինչև 100 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրները։ Հաղորդվում է, որ կոնտինգենտի հիմքը կարող է կազմել 5-8 երկրների կոալիցիան, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Վերլուծաբաններն ու […] ...

Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ

18:05 18.12.2024

Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ

Չորեքշաբթի 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարավային Սախալինի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով 11.30-ին), տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիներից 146 կմ հարավ-արևմուտք», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ելենա Սեմենովայի խոսքով՝ երկրաշարժը […] ...

SHANTNEWS

18:00 18.12.2024

SHANTNEWS

«Նոան» մեկնել է Սերբիա

17:56 18.12.2024

«Նոան» մեկնել է Սերբիա

«Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 00:00-ին: ...

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

17:52 18.12.2024

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ: Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C, իսկ ամենատաքը` 2017 թվականին, երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ […] ...

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

17:48 18.12.2024

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության […] ...

BACK_TO_TOP