«Աղետների դիմակայության օր» խորագրով հանրային իրազեկման միջոցառումների շարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+7.09 oC

«Աղետների դիմակայության օր» խորագրով հանրային իրազեկման միջոցառումների շարք

10:28 18.12.2024

Սպիտակի երկրաշարժի երեսունվեցերորդ տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ են անցկացվել։ Միջոցառումները կազմակերպվել և անց են կացվել հանրապետության ողջ տարածքում՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել աղետներին բնակչության պատրաստվածությունը։

Դեկտեմբերի 7-ից մեկնարկած միջոցառումները ներառում էին սեմինարներ, աշխատաժողովներ, թեմատիկ դասախոսություններ, ուսումնական պարապմունքներ ու ուսումնավարժություններ՝ ընդգծելով աղետների կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը և դիմակայության բարձրացումը։

Արագածոտնի մարզում Փրկարար ծառայությունը մի շարք մարզային կառույցների հետ համագործակցությամբ անցկացրել է աշխատաժողով և սեմինար-պարապմունքներ՝ աղետների դիմակայության բարձրացման թեմաներով: Քննարկվել են կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր՝ առաջնահերթությունները տալով կրթական հաստատություններին։ Օշական, Ներքին Սասնաշեն, Հարթավան և Գեղադիր բնակավայրերում կազմակերպվել են նաև երկրաշարժի դեպքում տարհանման վերաբերյալ գործնական վարժանքներ։

Արարատի մարզի Վերին Դվին համայնքի մանկապարտեզում, Վեդի համայնքի Արալեզ, Արարատ համայնքի Սուրենավան, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրերի միջնակարգ և Արտաշատ քաղաքի հիմնական դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել երկրաշարժի դեպքում տարհանման վերաբերյալ սեմինարներ և պրակտիկ դասընթացներ, ինչպես նաև Արարատի մարզպետարանում՝ «Աղետներին դիմակայության օր» խորագրով աշխատաժողով:

Արմավիրի մարզում Հացիկ, Ապագա, Հայկավան, Արգինա, Մյասնիկյան բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, Վաղարշապատ քաղաքի Վ. Համազասպյանի անվան, Արմավիրի տարածաշրջանային քոլեջներում և «Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան» ՊՈԱԿ-ում կազմակերպվել են մի շարք դասախոսություններ և աշխատաժողովներ:

Միջոցառումները ներկայացնում էին երկրաշարժերի արձագանքման գործընթացը, տարհանման կազմակերպումը և 1988 թվականի աղետից քաղված դասերը։

Գեղարքունիքի մարզում անցկացվել են սեմինարներ, դասախոսություններ՝ «Աղետներին դիմակայության օր» և «Տարածաշրջանին բնորոշ աղետներ» թեմաներով դասախոսությունների անցկացում, ինչպես նաև «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները և ՔՊ հիմնահարցերը» թեմաներով զրույց-քննարկումներ։

Լոռու մարզի 8 դպրոցներում Փրկարար ծառայությունը կազակերպել և իրականացրել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 21 դպրոցներում և 5 համայնքապետարաններում՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություններ և քննարկումներ, որոնք ուղղված էին երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական գործողությունների անցկացմանը, վարքականոնների ուսուցանմանը։

Կոտայքի մարզում անցկացվել են սեմինարներ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները և բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով, որոնց շրջանակում քննարկվել են բնակչության անվտանգության և տարհանման պլանավորման հիմնահարցերը:

Միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել մարզի միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցների աշակերտները և ուսուցչական անձնակազմը, համայնքների ղեկավար կազմը, ինչպես նաև տեղի են ունեցել փրկարարական սարքավորումների ցուցադրություններ:

Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են տարաբնույթ սեմինարներ և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժին պատրաստվածության և տարհանման հարցերը, ինչպես նաև ցուցադրվել են փրկարարական գործողություններում կիրառվող գույք-սարքավորումներ:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ անցկացվել են աշխատաժողովներ և սեմինար պարապմունքներ, իսկ համայնքների միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները» թեմայով դասախոսություններ։

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խումբն ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց է կացրել «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմաներով սեմինար պարապմունքներ և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։

Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից համապետական միջոցառումների անցկացման շրջանակներում մարզպետարանում և համայնքապետարաններում կազմակերպել և անց են կացվել համանուն աշխատաժողովներ, իսկ Կապանի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի, Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից ուսումնական հաստատություններում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները և պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով սեմինար և գործնական պարապմունքներ։

Երևան քաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և քաղաքապետարանում Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացրել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով վարժանքներ և քննարկումներ՝ ուղղված գործնական հմտությունների ու գիտելիքների, միևնույն ժամանակ հանրության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

Կարևորելով համայնքների և կրթական հաստատությունների պատրաստվածությունն աղետների ժամանակ՝ միջոցառումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել արագ արձագանքելու, առաջին օգնություն ցուցաբերելու և տարհանման կազմակերպման կետերին, որոնք իրականացվել են գործնական պարապմունքների և հատուկ-տակտիկական ուսումնավարժանքների միջոցով։ Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացել են փրկարարական սարքավորումների կիրառմանը․ մասնագետները ներկայացրել են դրանց օգտագործման կարևորությունն աղետների ժամանակ։

Սեմինար-դասախոսությունների ընթացքում քննարկվել են բնակչության և քաղաքացիական պաշտպանության հարցեր՝ համայնքային կառույցների ու բնակիչների պատրաստակամության խթանման նպատակով։ Խոսվել է նաև աղետների ժամանակ հստակ գործողությունների պլանների մշակման մասին՝ կարևորելով համայնքների կառավարման արդյունավետությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի բնակչության շրջանում աղետներին դիմակայության մշակույթի ձևավորման ուղղությամբ՝ ինչպես բնակչության, այնպես էլ մասնագիտական կառույցների պատրաստվածության բարձրացման տեսանկյունից։

Աղետներին դիմակայության մշակույթը մեծապես նպաստում է հասարակության մեջ այնպիսի գիտակցության ձևավորմանը, որ ոչ միայն պատրաստ լինեն աղետներին, այլև ունենան բավականաչափ գիտելիքներ ու հմտություններ՝ աղետներից տուժածներին օգնություն ցույց տալու համար։ Բացի այդ, նման միջոցառումները խթանում են ազգային համերաշխությունը և ընդգծում բարոյական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։ Այսօրինակ ծրագրերի միջոցով Հայաստանի բնակչությունը կարող է դառնալ ավելի դիմակայուն ու պատրաստ՝ միաժամանակ նվազեցնելով աղետների ռիսկերն ու դրանց հետևանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ․ FIFA The Best

17:30 18.12.2024

Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ․ FIFA The Best

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուսը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է 2024 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել հատուկ մրցանակ։ 24-ամյա ֆուտբոլիստն անցող տարում «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:26 18.12.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միևնույն տարածքի համար մեկից ավելի ներդրումային ծրագրերի առկայության պարագայում վերջիններիս գնահատման իրականացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առանձին ներդրումային ծրագրերի իրականացման […] ...

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

17:22 18.12.2024

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ նշված է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ […] ...

Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստուհի

17:18 18.12.2024

Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստուհի

Կատալոնական «Բարսելոնայի» և կանանց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստուհի։ 26-ամյա Բոնմատին «Բարսելոնայի» հետ 2023/24 մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում: Իսպանուհին երկու տարի անընդմեջ արժանացել է նաև կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:14 18.12.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում […] ...

ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

17:09 18.12.2024

ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին: Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։ Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր […] ...

BACK_TO_TOP