10:00 18.12.2024
ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սիրիա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ այս պահին Սիրիայում ամերիկյան զորքեր չկան, բացառությամբ կոալիցիոն ուժերի մի մասի, որոնք որոշ ժամանակով են այնտեղ։
«Այս պահին մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը և ուսումնասիրում ենք, թե երբ կարող է լինել ճիշտ ժամանակը Սիրիա ռազմական անձնակազմ ուղարկելու համար՝ մասնակցելու տարբեր խնդիրների, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից շաբաթ օրը հայտարարված սկզբունքների իրականացմանը»,- հայտարարել է Միլլերը։
Ինչպես հետևում է Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ինչպես նաև Սիրիայի հարցով արաբական կոնտակտային խմբի, Եվրամիության և ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցչի համատեղ հայտարարությունից, այս գործընթացը պետք է «հանգեցնի ներառական, աշխարհիկ և ներկայացուցչական կառավարության ստեղծմանը, որը ձևավորվի թափանցիկ գործընթացով՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի սկզբունքների վրա»։
Հայտարարության հեղինակները «ընդգծել են իրենց աջակցությունը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի մանդատին եւ խնդրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ընդլայնել ՄԱԿ-ի ներկայությունը տեղում»:
18:14 18.12.2024
Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The Best18:10 18.12.2024
Եվրոպան քննարկում է Ուկրաինա մինչև 100 հազար զինվոր ուղարկելու հարցը. ReutersԵվրոպական երկրները քննարկում են զինադադարի կամ խաղաղության դեպքում Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, որը կարող է կազմել մինչև 100 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրները։ Հաղորդվում է, որ կոնտինգենտի հիմքը կարող է կազմել 5-8 երկրների կոալիցիան, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Վերլուծաբաններն ու […] ...
18:05 18.12.2024
Երկրաշարժ՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտՉորեքշաբթի 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարավային Սախալինի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19.30-ին (Մոսկվայի ժամանակով 11.30-ին), տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզիներից 146 կմ հարավ-արևմուտք», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ելենա Սեմենովայի խոսքով՝ երկրաշարժը […] ...
17:56 18.12.2024
«Նոան» մեկնել է Սերբիա«Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 00:00-ին: ...
17:52 18.12.2024
Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին ԵրևանումԻնչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ: Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C, իսկ ամենատաքը` 2017 թվականին, երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ […] ...
17:48 18.12.2024
ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել էԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության […] ...