Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 12 2024
  • $
    394.59
  • RUBLE
    3.83
  • 413.89
WEATHER
--3.91 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը

21:04 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր:

Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ փոխադարձ այցեր, որոնք կրել են թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական բնույթ, մասնակցություններ տարբեր միջոցառումների, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում հանդիպումներ, որոնց արդյունքում ավելի ենք մոտեցել իրար: Նաև դրա ապացույցն է այն ներդրումների աճի ցուցանիշները, որոնք արձանագրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների, գործարարների կողմից: Այդ զարգացումը շատ դինամիկ կերպով ընթանում է: Մեր կողմից ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:

Անվար Գարգաշն իր հերթին նշել է.

«Ցանկանում եմ, նախ և առաջ, փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները՝ ուղղված Ձեզ:

Ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հղել Ձեզ ինձ ընդունելու համար: Մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ, բարեկամական և խորն է: Բնականաբար, երկկողմ հարաբերությունները զարգանում են, սակայն, ես նույնպես գտնում եմ, որ կան շատ ոլորտներ, որոնց զարգացման համար պետք է ջանքեր ներդնել, և մենք որպես Էմիրությունների ներկայացուցիչներ ամեն կերպ կաջակցենք այդ գաղափարի իրագործմանը»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև փոխգործակցության շարունակական ընդլայնման և զարգացման ուղղություններին և հնարավորություններին:

Կողմերը շեշտել են երկկողմ պատրաստակամությունը հնարավոր ջանքերը գործադրել տարբեր ուղղություններով՝ քաղաքական տնտեսական, առևտրաարդյունաբերական, տուրիստական և այլ ոլորտներում առկա գործակցային ներուժի լիակատար կյանքի կոչման համար:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահն Անվար Գարգաշին հանձնել է Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբ

00:00 18.12.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբ

Falcon 9-ը ուղեծիր է արձակել ԱՄՆ-ի Տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) հետախուզական արբանյակների խումբ, հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 05:19-ին: Մոտ մեկ ժամ անց արբանյակները մտել են ուղեծիր։ NROL-149 առաքելության շրջանակներում այս տարի ուղեծիր է արձակվել օպտիկա-էլեկտրոնային […] ...

Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետ

23:56 17.12.2024

Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետ

Վաշինգտոնը չգիտեր Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի վրա սպասվող հարձակման մասին և առնչություն չունի նրա սպանությանը, երեքշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Միացյալ Նահանգները նախօրոք չգիտեր պայթյունի նախապատրաստման մասին և կապ չունի դրա հետ», – ասել է Միլերը ճեպազրույցում։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի […] ...

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներին

23:52 17.12.2024

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներին

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի արտասահմանյան ընկերություններին, որոնք պլանավորում են երկրում էլեկտրոմոբիլներ արտադրել, հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան։ Հաջորդ տարվա սկզբին նրանք կազատվեն ներմուծման տուրքերից, իսկ շքեղության ապրանքների վաճառքի հարկի դրույքաչափը կսահմանվի 15 տոկոս, գրում է South China Morning Post-ը։ Հարկային արտոնություններ կստանան նաև չինական BYD-ը և Guangzhou Automobile Group-ը (GAC): Ինդոնեզիայի կառավարությունը […] ...

Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվել

23:46 17.12.2024

Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվել

Փրկարարներն ու կամավորները Անապայում մեկ օրում մոտ չորս տոննա մազութ են հավաքել Կերչի նեղուցի տարածքում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հաղորդվում է Անապայի վարչակազմի Telegram ալիքում։ Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ ափին հավաքվել է նաև մազութով աղտոտված ավելի քան 12 տոննա ավազ։ «Աշխատել են քաղաքային փրկարար ծառայության ուժերն ու ռեսուրսները, շրջանային Կուբան-ՍՊԱՍ […] ...

ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարը

23:40 17.12.2024

ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է հրադադարը թուրքամետ ուժերի և քուրդ զինյալների միջև Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում մինչև շաբաթվա վերջ։ «Զինադադարը կտևի մինչև շաբաթվա վերջ, ակնհայտ է, որ մենք կփորձենք այնպես անել, որ զինադադարը հնարավորինս երկար տևի»,-ասել է Միլերը: Երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի […] ...

Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար

23:32 17.12.2024

Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը […] ...

BACK_TO_TOP