20:50 17.12.2024
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով:
Նախագծով սահմանվում են երիտասարդական քաղաքականության թիրախները
ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է:
«Անշուշտ, սրան է ուղղված Կառավարության գործունեությունը, դրան են անդրադառնում տարբեր ոլորտային ռազմավարություններ, Կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և հանրային կյանքի այլ ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ մինչ այս պետությունը չի ունեցել երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախները, նպատակը, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին: Նախարարի տեղակալը նշել է՝ ներկայացված օրենքների փաթեթը և մասնավորապես երիտասարդական քաղաքականության օրենքի նախագիծը կլրացնի այդ բացը: Այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար:
Առաջարկվող օրենքի նախագծով պետական Երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Ինչ է երիտասարդական քաղաքականությունը
Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:
Ինչ կտա օրենքի ընդունումը
Օրենքի ընդունմամբ կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը: Օրենքի ընդունման շնորհիվ լիազորող նորմի առկայությունը կնպաստի նաև, երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականության իրականացնելուն:
Օրենքի ընդունմամբ նաև՝
Սահմանվում են երիտասարդության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորությունները, պարտավորությունները,
Ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները,
Ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման գործունեությունը կարգավորող օրենսդրական կարգավորումների համար։
«Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու գերատեսչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. տեղական ինքնակառավարման մակարդակում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր: Արդեն իսկ ունենք հաջող աշխատող համայնքներ և այս օրենսդրությունը կգա խրախուսելու և խթանելու այս գործընթացի զարգացմանը: Օրենքի ընդունումը կնպաստի նաև լիազորող նորմերի սահմանմանը` երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, ինչն ավելի արդյունավետ և թիրախային կդարձնի քաղաքականության իրականացումը»,- իր ելույթում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա ընդգծել է՝ օրենքի նախագիծը մշակվել է հանրային լայն մասնակցության ապահովմամբ՝ մշակման գործընթացում ներառելով երիտասարդության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես պետական համակարգերից, այնպես և տեղական, միջազգային կազմակերպություններից և ոլորտում դերակատարում ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից, երիտասարդության ոլորտի փորձագետներից, հետազոտողներից, երիտասարդական աշխատողներից և պարզապես երիտասարդներից: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. դիտարկվել է տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության մշակման մեխանիզմները, օրենսդրական կարգավորումները, ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլն:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը մինչև պաշտոնապես շրջանառելը քննարկվել է նաև բոլոր մարզերում՝ ներառելով շուրջ 30 համայնք և ավելի քան 1000 երիտասարդ:
Երիտասարդական միջավայրի ստեղծման խրախուսում. մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոններ ՀՀ մարզերում
Օրենքի առկայությունը կաջակցի ՀՀ կառավարության ծրագրով հաստատված և արդեն իսկ մի քանի տարի իրականացվող երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ պետության կողմից 2022 թվականից արդեն իսկ գործարկվել է եռակողմ համագործակցությամբ գործող երիտասարդական կենտրոնների մոդելը: Արդյունքում՝ պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. դրանց թիվը տարեցտարի ավելանում է և արդեն 2026 թվականին ՀՀ մարզերում ստեղծված կլինեն 25 երիտասարդական կենտրոններ (2025 թվականին երիտասարդական կենտրոններ կգործեն Ապարան, Դիլիջան, Իջևան, Մեղրի Վանաձոր, Ախուրյան, Սևան (Ծովագյուղ բնակավայրում), Արարատ և Կապան համայնքներում):
Օրենքի ընդունմամբ երիտասարդական կենտրոնների ձևավորման քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, շատ կարևոր է, որ կենտրոնները թիրախավորում են նաև չսովորող և չաշխատող երիտասարդների խմբերին, ինչն առավել առաջնային է, քանի որ այս խմբերը դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և այս իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Կարևոր է, որ օրենքի ընդունմամբ ամրագրվում է երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման առանցքային հարցը. բոլոր ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանեն երիտասարդական աշխատողի գործառույթները։
Նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների. նոր փորձնական ծրագիր
Երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որտեղ մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:
Փոխվում է երիտասարդության տարիքային շեմը` այն կսահմանվի 13-35 տարեկան
Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմն առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները, որոնց իր զեկույցում անդրադարձել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով` երիտասարդության տարիքի ներքին շեմի իջեցումը միջազգային միտում է, որը ցույց է տվել այլ երկրների փորձի ուսումնասիրությունը:
«Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում։
Նախատեսվում է ստեղծել երիտասարդական միացյալ մարմին
Ըստ Արթուր Մարտիրոսյանի` նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում այսպես կոչված անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Երիտասարդական միացյալ մարմինը կմիավորի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների ներուժը` հնարավորություն տալով դրանում ընդգրկված կազմակերպություններին ներկայանալ նաև միջազգային տարբեր հարթակներում:
«Սա, իհարկե, օրգանական գործընթաց է, որը մեր երկրում վերջին տարիներին տեղի էր ունենում, բայց նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ ի դեմս քաղաքացիական հասարակության միացյալ մարմնի, երիտասարդության ոլորտում կունենա սոցիալական գործընկեր, որը հանդես կգա նաև որպես երիտասարդության ոլորտի խոսափող՝ արդեն պետությունից դուրս և իհարկե պետության հետ աշխատելով: Նոր մարմինը քաղաքականության մշակման ժամանակ, համագործակցելով պետական լիազոր մարմնի հետ, իսկ առանձին դեպքերում, ինչու ոչ, նաև քննադատելով, նկատառումներ ներկայացնելով՝ զգոն կպահի բոլորիս:
Միջազգային համագործակցության տեսանկյունից ևս սա լուրջ աջակցություն կլինի, որովհետև տարբեր միջազգային մարմիններ կան, որտեղ պետության ներկայացուցչից բացի ցանկալի է, որ ներգրավված լինի նաև այլ կողմ, որը տվյալ դեպքում կարող է լինել միացյալ մարմնի ներկայացուցիչը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Եզրափակելով խոսքը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո կհաստատվի գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ, որով օրենքում սահմանված բովանդակային շրջանակներին և ուղենիշներին համապատասխան կոնկրետ ժամանակահատվածի համար կսահմանեն միջոցառումներ` չափելի ցուցանիշներով:
Նախարարի տեղակալը պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երիտասարդ ընտանիքների աջակցության բնակարանային ծրագրին, երիտասարդական կենտրոնների ձևավորմանը, երիտասարդական նոր միացյալ մարմնի ձևավորմանը, երիտասարդության ոլորտի պետական աջակցության ծրագրերին և ոլորտային այլ նախաձեռնություններին:
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին ելույթներով հանդես են եկել նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, անհատ երիտասարդներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
00:00 18.12.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբFalcon 9-ը ուղեծիր է արձակել ԱՄՆ-ի Տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) հետախուզական արբանյակների խումբ, հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 05:19-ին: Մոտ մեկ ժամ անց արբանյակները մտել են ուղեծիր։ NROL-149 առաքելության շրջանակներում այս տարի ուղեծիր է արձակվել օպտիկա-էլեկտրոնային […] ...
23:56 17.12.2024
Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետՎաշինգտոնը չգիտեր Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի վրա սպասվող հարձակման մասին և առնչություն չունի նրա սպանությանը, երեքշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Միացյալ Նահանգները նախօրոք չգիտեր պայթյունի նախապատրաստման մասին և կապ չունի դրա հետ», – ասել է Միլերը ճեպազրույցում։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի […] ...
23:52 17.12.2024
Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներինԻնդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի արտասահմանյան ընկերություններին, որոնք պլանավորում են երկրում էլեկտրոմոբիլներ արտադրել, հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան։ Հաջորդ տարվա սկզբին նրանք կազատվեն ներմուծման տուրքերից, իսկ շքեղության ապրանքների վաճառքի հարկի դրույքաչափը կսահմանվի 15 տոկոս, գրում է South China Morning Post-ը։ Հարկային արտոնություններ կստանան նաև չինական BYD-ը և Guangzhou Automobile Group-ը (GAC): Ինդոնեզիայի կառավարությունը […] ...
23:46 17.12.2024
Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվելՓրկարարներն ու կամավորները Անապայում մեկ օրում մոտ չորս տոննա մազութ են հավաքել Կերչի նեղուցի տարածքում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հաղորդվում է Անապայի վարչակազմի Telegram ալիքում։ Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ ափին հավաքվել է նաև մազութով աղտոտված ավելի քան 12 տոննա ավազ։ «Աշխատել են քաղաքային փրկարար ծառայության ուժերն ու ռեսուրսները, շրջանային Կուբան-ՍՊԱՍ […] ...
23:40 17.12.2024
ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարըԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է հրադադարը թուրքամետ ուժերի և քուրդ զինյալների միջև Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում մինչև շաբաթվա վերջ։ «Զինադադարը կտևի մինչև շաբաթվա վերջ, ակնհայտ է, որ մենք կփորձենք այնպես անել, որ զինադադարը հնարավորինս երկար տևի»,-ասել է Միլերը: Երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի […] ...
23:32 17.12.2024
Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը […] ...