15:25 17.12.2024
Երիտասարդների տաղանդի, էներգիայի, ներուժի բացահայտումը մեր երկրի զարգացման առաջնահերթություններից է: Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը: Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնն արդեն իսկ որոշիչ դեր ունի մեր երկրի որոշումների կայացման հարցում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը դեկտեմբերի 17-ին հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկումների առանցքում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն էր:
Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով նախագծի վրա նախարարությունն աշխատել է ավելի քան 3 տարի՝ համագործակցելով միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների, հանդիպելով 100-ից ավելի երիտասադների հետ: Նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ եւս:
Թագուհի Ղազարյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է երիտասարդության տարիքային շեմը՝ 13-35 տարեկան՝ նկատի ունենալով, որ հենց այս տարիքում է ձեւավորվում անձի քաղաքացիական դիրքորոշումը, արվում են կյանքի համար ամենակարեւոր ընտրությունները եւ տեղի է ունենում անցումը կրթությունից դեպի աշխատաշուկա:
«Օրենքի նպատակը ոչ թե սահմանափակումներ դնելն է, այլ ստեղծել հնարավորություն երիտասարդներին դառնալ ավելի ինքնաբավ, զորեղ ու ինքնավստահ»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Նախագծով սահմանվում են երիտասարդության ոլորտում պետական երիտասարդական քաղաքականության մշակման եւ իրականցման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ: Նախագիծը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության բարձրացմանը:
«Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձեւավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդների հնարավորությունները եւ դրանով իսկ կաջակցի հանրային զարգացմանը»,- նշել է փոխնախարարը:
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջեւ իրավահարաբերությունները, կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջեւ հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:
Օրենքի ընդունմամբ կստեղծվեն նաեւ երիտասարդական կենտրոններ Հայաստանի մարզերում: Մի շարք մարզերում արդեն իսկ գործում են այդ կենտրոնները:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է եվրոպական երկրների փորձը եւ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, հանրային քննարկումներ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի գնահատմամբ նման նախագծերի նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է: Նա խոսել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել ժողովրդավարության ու զբաղվածության ռազմավարություններով նախատեսված մի շարք ծրագրերի իրականացմանը, առանձին թիրախային խմբերի հետ աշխատելու գործողությունների պլաններին:
«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ անդրադարձել է օրինագծում ներառված հիմնական սուբյեկտներին, մասնավորապես՝ երիտասարդի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական կենտրոնների սահմանումներին ու բովանդակությանը:
ԿԳՄՍ նախարարության երիտասարդական հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը խոսել է երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության, ոլորտը կանոնակարգող հիմնարար փաստաթղթերի մասին: Ըստ զեկուցողի երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթ քայլերը եւ խնդիրների լուծումը հնարավոր է միայն համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ, ուստի նման օրենքի ընդունումը կնպաստի երիտասարդական քաղաքականության շրջանակում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն եւ ոլորտի շարունակական զարգացման տեսանկյունից ավելի արդյունավետ եւ թիրախային քաղաքականության իրականացմանը: Զառա Ասլանյանը մանրամասնել է օրինագծով նախատեսված երիտասարդական քաղաքականության բնագավառում ՀՀ կառավարության լիազորությունները:
«Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով նախագծի մշակման աշխատանքներին ներգրավված են եղել բազմաթիվ երիտասարդներ. շուրջ 520 երիտասարդ հանդիպումների ընթացքում նախագծին ծանոթանալու հնարավորություն է ունեցել: Քննարկումների արդյունքում հավաքագրված շուրջ 100 առաջարկներից 30-ն ամփոփվել են եւ ներկայացվել նախարարությանը. դրանցից 11-ն ընդունվել են:
Գրիգոր Երիցյանն առավելապես կարեւորել է այն դրույթը, որի համաձայն՝ պետությունը պարտավորվելու է յուրաքանչյուր տարի իրականացնել երիտասարդների կարիքների վերաբերյալ ամենամյա ազգային հետազոտություն եւ հրապարակել տարեկան զեկույց՝ ներառելով նախորդ տարիների համեմատ առկա միտումները: Տեղական ինքակառավարման մարմինները եւս պարտավորվում են մշակել ու հաստատել իրենց տեղական երիտասարդական քաղաքականությունը: Արժեւորվել է Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի ստեղծումը:
Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ուսման վարձավճարների աջակցությանը, երիտասարդներին վերաբերող ծրագրերին, ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողի հաստիքներին ու գործառույթներին, երիտասարդական կենտրոնների ֆինանսական հաշվետվությանը եւ օրինագծից բխող այլ կարգավորումներին: Ելույթների ընթացքում քննարկման երիտասարդ մասնակիցները նշել են, որ բավականին մասնակցային հանդիպումներ են կազմակերպվել եւ ներկայացրել են իրենց առաջարկները՝ ուղղված երիտասարդական խնդիրների հաղթահարմանը: Նրանք փաստել են, որ երիտասարդները մեր երկրի զարգացման ամենամեծ ռեսուրսն են եւ հենց այս համատեքստում էլ խոսել երիտասարդների ներուժի բացահայտմանն ուղղված ծրագրերի մասին:
00:00 18.12.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբFalcon 9-ը ուղեծիր է արձակել ԱՄՆ-ի Տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) հետախուզական արբանյակների խումբ, հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 05:19-ին: Մոտ մեկ ժամ անց արբանյակները մտել են ուղեծիր։ NROL-149 առաքելության շրջանակներում այս տարի ուղեծիր է արձակվել օպտիկա-էլեկտրոնային […] ...
23:56 17.12.2024
Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետՎաշինգտոնը չգիտեր Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի վրա սպասվող հարձակման մասին և առնչություն չունի նրա սպանությանը, երեքշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Միացյալ Նահանգները նախօրոք չգիտեր պայթյունի նախապատրաստման մասին և կապ չունի դրա հետ», – ասել է Միլերը ճեպազրույցում։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի […] ...
23:52 17.12.2024
Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներինԻնդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի արտասահմանյան ընկերություններին, որոնք պլանավորում են երկրում էլեկտրոմոբիլներ արտադրել, հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան։ Հաջորդ տարվա սկզբին նրանք կազատվեն ներմուծման տուրքերից, իսկ շքեղության ապրանքների վաճառքի հարկի դրույքաչափը կսահմանվի 15 տոկոս, գրում է South China Morning Post-ը։ Հարկային արտոնություններ կստանան նաև չինական BYD-ը և Guangzhou Automobile Group-ը (GAC): Ինդոնեզիայի կառավարությունը […] ...
23:46 17.12.2024
Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվելՓրկարարներն ու կամավորները Անապայում մեկ օրում մոտ չորս տոննա մազութ են հավաքել Կերչի նեղուցի տարածքում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հաղորդվում է Անապայի վարչակազմի Telegram ալիքում։ Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ ափին հավաքվել է նաև մազութով աղտոտված ավելի քան 12 տոննա ավազ։ «Աշխատել են քաղաքային փրկարար ծառայության ուժերն ու ռեսուրսները, շրջանային Կուբան-ՍՊԱՍ […] ...
23:40 17.12.2024
ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարըԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է հրադադարը թուրքամետ ուժերի և քուրդ զինյալների միջև Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում մինչև շաբաթվա վերջ։ «Զինադադարը կտևի մինչև շաբաթվա վերջ, ակնհայտ է, որ մենք կփորձենք այնպես անել, որ զինադադարը հնարավորինս երկար տևի»,-ասել է Միլերը: Երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի […] ...
23:32 17.12.2024
Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը […] ...