Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 12 2024
  • $
    394.59
  • RUBLE
    3.83
  • 413.89
WEATHER
--3.91 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

15:12 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 88-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 92 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12852 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 290 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 757 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 2596, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 228, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 492, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1313 և 4083 այլ իրավախախտումներ։ 423 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 486-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 53 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբ

00:00 18.12.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել ԱՄՆ հետախուզական արբանյակների խումբ

Falcon 9-ը ուղեծիր է արձակել ԱՄՆ-ի Տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) հետախուզական արբանյակների խումբ, հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 05:19-ին: Մոտ մեկ ժամ անց արբանյակները մտել են ուղեծիր։ NROL-149 առաքելության շրջանակներում այս տարի ուղեծիր է արձակվել օպտիկա-էլեկտրոնային […] ...

Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետ

23:56 17.12.2024

Վաշինգտոնը հայտարարել է, որ դա կապ չունի գեներալ Կիրիլովի սպանության հետ

Վաշինգտոնը չգիտեր Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի վրա սպասվող հարձակման մասին և առնչություն չունի նրա սպանությանը, երեքշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Միացյալ Նահանգները նախօրոք չգիտեր պայթյունի նախապատրաստման մասին և կապ չունի դրա հետ», – ասել է Միլերը ճեպազրույցում։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի […] ...

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներին

23:52 17.12.2024

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներին

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի արտասահմանյան ընկերություններին, որոնք պլանավորում են երկրում էլեկտրոմոբիլներ արտադրել, հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան։ Հաջորդ տարվա սկզբին նրանք կազատվեն ներմուծման տուրքերից, իսկ շքեղության ապրանքների վաճառքի հարկի դրույքաչափը կսահմանվի 15 տոկոս, գրում է South China Morning Post-ը։ Հարկային արտոնություններ կստանան նաև չինական BYD-ը և Guangzhou Automobile Group-ը (GAC): Ինդոնեզիայի կառավարությունը […] ...

Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվել

23:46 17.12.2024

Անապայում լցանավերի վթարից հետո մեկ օրում մոտ չորս տոննա նավթամթերք է հավաքվել

Փրկարարներն ու կամավորները Անապայում մեկ օրում մոտ չորս տոննա մազութ են հավաքել Կերչի նեղուցի տարածքում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հաղորդվում է Անապայի վարչակազմի Telegram ալիքում։ Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ ափին հավաքվել է նաև մազութով աղտոտված ավելի քան 12 տոննա ավազ։ «Աշխատել են քաղաքային փրկարար ծառայության ուժերն ու ռեսուրսները, շրջանային Կուբան-ՍՊԱՍ […] ...

ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարը

23:40 17.12.2024

ԱՄՆ-ին հաջողվել է Սիրիայում մինչև շաբաթվա վերջ երկարացնել թուրքամետ ուժերի և քրդերի միջև հրադադարը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է հրադադարը թուրքամետ ուժերի և քուրդ զինյալների միջև Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում մինչև շաբաթվա վերջ։ «Զինադադարը կտևի մինչև շաբաթվա վերջ, ակնհայտ է, որ մենք կփորձենք այնպես անել, որ զինադադարը հնարավորինս երկար տևի»,-ասել է Միլերը: Երեքշաբթի ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի […] ...

Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար

23:32 17.12.2024

Հոլանդի գործակալը նոր ակումբ է ընտրել նրա համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը […] ...

BACK_TO_TOP