Վարազդատ Լալայանն ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. Կարեն Գիլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
--1.91 oC

Վարազդատ Լալայանն ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. Կարեն Գիլոյան

21:07 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով:


Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին:

«Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո. շարունակել ենք մարզվել: Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան, որ այդ պահին ինձ անհրաժեշտ էր, կարողացա բարձրացնել»,- ասել է Լալայանը։

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը ևս խոսել է զգացողությունների մասին:

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- խոստովանել է նա:

Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, մարզասերներ, մարզիկների բարեկամներն ու ընկերները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելույթներին, ընդգծել է՝ Լալայանը դժվարին պայքարում ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. «Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ սպորտային տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»:

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում կիսել է 4-րդ տեղը։

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Financial Times. Ամբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնում

00:00 17.12.2024

Financial Times. Ամբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնում

Ամբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնում՝ վտանգ ներկայացնելով աշխատաշուկայի համար: Այսպիսի գնահատական ​​է տվել Financial Times թերթը։ «Խնդիրի մասշտաբները, հատկապես երիտասարդների շրջանում, շատ մտահոգիչ են, մեզ հարցնում են, թե արդյոք հոգեկան խնդիրների աճ ենք տեսնում միայն այն պատճառով, որ մարդիկ ավելի պատրաստակամ են խոսել դրանց մասին, բայց աճն այնքան մեծ է, որ […] ...

Հնդկաստանի ոսկու ներկրումը նոյեմբերին հասել է ռեկորդային 14,9 միլիարդ դոլարի

23:57 16.12.2024

Հնդկաստանի ոսկու ներկրումը նոյեմբերին հասել է ռեկորդային 14,9 միլիարդ դոլարի

Հնդկաստանը 2024 թվականի նոյեմբերին ներմուծել է 14,86 միլիարդ դոլար արժողությամբ ոսկի՝ համաձայն երկրի Առևտրի և արդյունաբերության նախարարության նյութերի։ Սա չորս անգամ ավելի է, քան անցյալ տարվա նոյեմբերին, երկու անգամ ավելի, քան այս տարվա հոկտեմբերին, և ընդհանուր առմամբ պատմական ռեկորդ է։ Ավելի վաղ Համաշխարհային ոսկու խորհրդի վերլուծաբան Կավիտա Չակոն նշել էր, որ Դիվալիի տոնակատարությունների ժամանակ ոսկյա […] ...

Ջուդ Բելինգեմը 72 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել

23:54 16.12.2024

Ջուդ Բելինգեմը 72 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Լա Լիգայի 6 խաղում անընդմեջ գոլ խփելու շնորհիվ կրկնել է Լա Լիգայում 72 տարվա վաղեմության ռեկորդ, հաղորդում է Mister Chip-ը սոցիալական ցանցերում։ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոկե Օլսենից հետո Բելինգեմը միակ խաղացողն է, որը, չլինելով հարձակվող, կարողանում է այդպիսի ցուցանիշ գրանցել։ Լա Լիգայի նախորդ […] ...

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Սիրիան

23:51 16.12.2024

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Սիրիան

ԱՄՆ վարչակազմը խորհուրդ է տվել ամերիկացիներին լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով, հայտնում է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։ «Սիրիայում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի՝ կապված զինված հակամարտությունների և ահաբեկչության հետ ամբողջ երկրում: ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան»,- ասվում է հայտարարության մեջ: Ամերիկացիներին, ովքեր չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ է տրվում […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 17-ին

23:48 16.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 17-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասը և Եղվարդի խճուղին: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 3, 8, 11/2 շենքեր, Նորագավիթ թաղամաս, «Նոր Ուղի» […] ...

Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ

23:45 16.12.2024

Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ

Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» և Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ, հայտնել է Բրատիսլավայի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն ասուլիսում։ Տիգրան Բարսեղյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում և փոխարինվել էր 35-րդ րոպեին։ «Սլովանը» պարտվել էր 1:3 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ […] ...

BACK_TO_TOP