Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 1-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 1-ին

20:19 20.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերը երևանցիներին ամենատարբեր խոստումներ են տալիս: SHANTNEWS.am-ն ի մի է բերել այդ ուժերի նախընտրական ծրագրերը:

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունների մեջ են սոցիալական բնակարանաշինությունը, տրանսպորտի, վերելակների, աղբահանության, աղբավերամշակման, բնակֆոնդի մաշվածության հարցերը: Կուսակցությունը կարևորում է վթարային շենքերի ճակատագիրը, քաղաքում կանաչապատման աշխատանքները, շինթույլտվությունների և շինարարական նախագծերի հաստատման գործընթացի վերահսկումը, Հրազդանի կիրճի վիճակը: ԲՀԿ-ն խոստանում է Երևանի մշակութային զարգացում՝ «Հին Երևան»-ի պահպանում, ճոպանուղու կառուցում, Էրեբունի ամրոցի պահպանում, Ինտերակտիվ թանգարանների ստեղծում: Քաղաքական այս ուժն ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահական համակարգը, կարևորում է թափառող կենդանիների հարցը, խոստանում գործարկել օդանավակայանից մինչև Երևան տեղափոխող գնացք, ապահովել Երևանի և մոտակա քաղաքների կապը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Կուսակցության կարգախոսն է «Երևանս` բարեկարգ, հարմարավետ, կանաչ»:

2. «Երևանի հանրություն» դաշինքը, ընտրվելու դեպքում, խոստանում է քաղաքի կենտրոնում շինարարական աշխատանքների արգելում, Երևանի գլխավոր հատակագծի` որպես քաղաքի զարգացման հիմնական օրենսդիր փաստաթղթի վերանայում, տենդերներ կհայտարարվեն հետևյալ ուղղություններով` Հանրային տրանսպորտի օպերատորի, աղբահանության, աղբի տեսակավորման և վերամշակման կազմակերպությունների, վերելակների գործարանի բացման, քաղաքի կանաչապատման և կանաչ գոտիների խնամքի կազմակերպման մրցույթներ կլինեն: Դաշինքի նախընտրական ծրագրում նախատեսված է նաև Երևանի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների սպասարկման այլընտրանքային էլեկտրակայանի կառուցում, կրթական հաստատություններին էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի և սննդի ապահովում, պոլիկլինիկաներում ներդնել «Ընտանեկան բժիշկ» ծրագիրը: «Երևանի հանրություն»-ը մտադիր է անձնագրավորել Երևանի հանրակրթական, առողջապահական, մշակութային, ժամանցային, սպորտային հաստատությունները, կանաչ զանգվածներն ու փողոցները, կատարել անշարժ գույքի գույքագրում: Դաշինքը խոստանում է նաև խոշոր հարկերից խուսափելու դեպքերի բացահայտում, ինչպես նաև Երևանը դարձնել ցածր գներով սոցիալական բնակֆոնդի հիմնական ներդրողը:

«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է, կարգախոսը` «Ի շահ հարազատ քաղաքի»:

3. «Երևանցիներ» դաշինքը կարևորում է քաղաքի բարեկարգումը, ուշադրության կենտրոնում են լինելու կառուցապատման, ավտոկանգառների, վերելակների, աղբահանության, մայրաքաղաքային տրանսպորտի խնդիրները: Դաշինքը ցանկանում է բարձրահարկերի տանիքներն իբրև արևային էներգիայի աղբյուր ծառայեցնել, ստեղծել տրանսպորտային նոր համակարգ, էլեկտրատրանսպորտ, խռուշչովյան շենքերի ու բարձրահարկերի փոխարեն նոր շենքերի կառուցում: «Երևանցիներ»-ը մայրաքաղաքում կհիմնեն բաց բաժնետիրական ընկերություն, ոչ միայն տրանսպորտի, այլև բոլոր ոլորտների խնդիրներով՝ կրթական, նախակրթական, առողջապահության, նրանք փորձելու են քաղաքն «ազատել» «ԳԱԶել»-ներից: Բնակարանաշինության ոլորտում դաշինքը հետևյալ ծրագրերն ունի. 90-ականներից մնացած հասցեազուրկ արտադրական ձեռնարկությունները սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում կամ դատական կարգով վերադարձնել քաղաքապետարանին, վերածել բնակելի շինությունների և իբրև սոցիալական բնակարան հատկացնել համայնքներում գրանցված, սակայն բնակարան չունեցող քաղաքացիներին: «Երևանցիները» մտադիր են նաև քաղաքապետարանում ստեղծել մշտական հանձնաժողով` Լեզվի պետական կոմիտեից անկախ, որը կուսումնասիրի Երևան քաղաքում բոլոր ոչ պետական հիմնարկ-ձեռնարկությունների, շենք-շինությունների վրա ոչ հայատառ հայտարարությունները, անվանումները. ոչ հայատառ հայտարարությունների համար տուրք կգանձվի:

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

4. «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է տեղական հանրաքվեների անցկացումը, բնակելի ֆոնդի սոցիալական քաղաքականությունը, այն է` շենքերի ամրացում, վթարային շենքերի քանդում, նորի կառուցում, տանիքների վերանորոգում, ջրամատակարարող և ջրահեռացման ցանցերի արդիականացում, վերելակների փոխարինում, շքամուտքերի և շենքերի արտաքին պատերի վերանորոգում: Քաղաքական այս ուժը խոստանում է հաշմանդամություն ունեցող բնակչության համար նորմատիվ պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում, փողոցների և բակերի որակյալ բարեկարգում և հիմնանորոգում, զավթված մայթերի վերադարձ և նոր մայթերի կառուցում, հեծանվային ուղիների կառուցում, հանրային տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում, կենտրոնացված և միասնական վճարման համակարգի ներդնում, մետրոյի նոր կայարանների բացում, տրամվայի շահագործում:

Կուսակցությունը կարևորում է աղբի տեսակավորումը, վերամշակումը: «Երկիր ծիրանի»-ում մտադիր են Բուսաբանական այգու վերականգնման և արդյունավետ շահագործման ծրագիր իրականացնել, մաքրել Երևանյան լիճը, վերականգնել հարակից այգին, վերականգնել հին ջրավազանները, կառուցել նորերը, կենդանիների համար առանձնացված զբոսանքի վայրեր հիմնել: Կուսակցությունն առաջարկում է ՓՄ բիզնեսի զարգացման համար խթանող պայմանների ստեղծում, շարժական գյուղմթերքի շուկաների ստեղծում բնակելի թաղամասերում: «Երկիր ծիրանի»-ն մտադիր է նախաձեռնել Երևանի մշակութային արժեքների գովազդում, Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում: Այս ուժի ընտրվելու դեպքում նյութական աջակցություն կտրվի երիտասարդ արվեստագետներին, Վերնիսաժը կգործի որպես երևանյան մշակույթի անբաժան մաս, կբացվի Ալ. Թամանյանի անձնական թանգարանը, կհիմնվի Երևան TV` մշակութային և կրթական հաղորդումներ հեռարձակող ալիք: Կուսակցությունն ուշադրության կենտրոնում է պահում կրթական, առողջապահական խնդիրները, անօթևան խավին ժամանակավոր կացարանների տրամադրումը:

«Երկիր ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, կարգախոսը`«Արդարություն և օրենք»:

5. «Ժառանգություն» կուսակցության ծրագրային առաջնահերթ դրույթներից մեկը քաղաքային իշխանության հաշվետվողականությունն է քաղաքացիների առջև: Կուսակցությունը մտադիր է ավելացնել մանկապարտեզների թիվը, կարևորում է մայրաքաղաքի կենտրոնի ու ծայրամասերի համաչափ զարգացումը, նոր, արդիական, միջազգային չափանիշներին համապատասխանող թաղամասի/ավանի/քաղաքի ստեղծումը, Երևանը շրջանցող արագընթաց ավտոճանապարհի կառուցումը: «Ժառանգություն»-ն առաջարկում է քննարկման թեմա դարձնել բնակիչների կողմից վճարվող էլեկտրաէներգիայի սակագինն էապես նվազեցնելու հնարավորությունը: Կուսակցության նախընտրական դրույթներից են կանաչապատումը, կանաչ տարածքի ընդլայնումը, բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով: Քաղաքական այս ուժը ծրագրում ներառել է նաև թափառող կենդանիների ոչնչացման գործելակերպի դադարեցման հարցը:

Կուսակցությունը մտադիր է ձեռնամուխ լինել 2800-ամյա Երևանի բրենդի միջազգայնացմանը` զբոսաշրջության աճի խթանման համար, բարձրացնել քաղաքացիների մարտական պատրաստականության մակարդակը, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը` մինչև այժմ եղած կառուցվածքների խնդրին տալով համալիր և արդարացի լուծում, գնահատել մայրաքաղաքի բնակֆոնդը, շենքերի մաշվածության, վթարայնության, սեյսմակայունության աստիճանը, անձնագրավորել բոլոր շենքերն ըստ կարիքների: Կտուրների վերանորոգումից մինչև երիտասարդ կամ բարելավման խիստ կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում, նոր աշխատատեղեր, փողոցների ու բակերի բարեկարգում ու լուսավորության ապահովում, հարմարավետ ու մատչելի տրանսպորտ, մետրոյի նոր կայարանների բացում, հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը տրանսպորտի հարմարեցում, գետնանցումների բարեկարգում, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծում, բացօթյա առևտրի կարգավորում. այս ամենը ևս կուսակցության նախընտրական ծրագրում է:

«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, կարգախոսը՝ «Ժպտա»:

6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը խոստանում է` իրենց ընտրվելու դեպքում երևանցին իրեն կզգա համայնքի տերը, քաղաքային իշխանությունը կիրականացվի երևանցու հավանությանն արժանացած ծրագրերով, նախատեսվում են քաղաքապետի հետ բնակիչների հանդիպումներ, քաղաքապետը հաշվետու կլինի իր կատարած աշխատանքների մասին: Կուսակցությունն առաջարկում է բազմաբնակարան շենքերի կառավարումն ապահովող կառույցի ստեղծում, բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացում, գնումների գործընթացում թափանցիկության ու հրապարակայնության ապահովում, քաղաքային յուրաքանչյուր գույքի հրապարակային հաշվառում և գույքագրում: «Ժողովրդավարական ուղի»-ն նախընտրական ծրագրում անդրադառնում է ապաանապատացման ու կանաչապատման խնդրի լուծման տարբերակներին, այն է` նոր այգիների ստեղծում, կանաչ գոտիների օտարման արգելք, ոռոգման կաթիլային համակարգի ներդրում: Կուսակցությունն ուշադրության կենտրոնում կպահի կոմունալ սպասարկման, որակյալ հանրային ծառայությունների ապահովման հարցը:

«Ժողովրդավարական ուղի»-ն առաջնահերթ է համարում վթարային շենքերի, վերելակային տնտեսության հարցը, ջրամատակարարման և ջրահեռացման հիմնախնդրի լուծումը, աղբահանության, ձնամաքրման աշխատանքների, շենքերի տանիքների նորոգման, աղբի վերամշակման գործարանի հիմնման հարցը: Կուսակցությունը խոստանում է ճանապարհների ու բակային տարածքների ասֆալտապատում, ճանապարհների անցողունակության բարձրացում, անցումները ժամանակակից լուսաֆորներով կհագեցվեն, ստորգետնյա անցումները կլուսավորվեն, կվերանորոգվեն և հատուկ վերելակներով կապահովվեն, զբոսայգիներում հանրային զուգարաններ կտեղադրվեն, հասարակական տրանսպորտը կդառնա հարմարավետ ու մատչելի, կենսաթոշակառուներին ուղևորավարձի զեղչ կտրամադրվի, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և մայթերի հարմարեցման աշխատանքներ կկատարվեն:

«Ժողովրդավարական ուղի»-ն խոստանում է` կսահմանազատվեն, կկանոնակարգվեն բոլոր գերեզմանատները: Այս ուժը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրի, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, հարազատներին Երևանի քաղաքային բյուջեից խոշոր դրամական հատուցում կտրվի:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է, կարգախոսը` «Երևանը ես եմ, Երևանը դու ես, Երևանը մենք ենք»:

շարունակելի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP