18:35 16.12.2024
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը դեկտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգելՀայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել ենմշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Լինա Մենդոնին և պարոն Կոնստաս Ֆրագոյաննիսը գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրել է Հայոց և Հունաց ցեղասպանությունների մասին գրքեր: Իր հերթին Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին հուշանվեր է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին:
19:26 16.12.2024
Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում20:53 16.12.2024
Ինիեստայի պատվին անցկացված լեգենդների խաղում «Բարսելոնան» հաղթել է «Ռեալին»Լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի պատվին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների հանդիպումը։ Լեգենդների «Էլ կլասիոյում» 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնան»: 31-րդ րոպեին Խավիեր Սավիոլան հաշվի մեջ առաջ է մղել «Բարսելոնային»: 78-րդ րոպեին Խավիեր Բալբոան 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Ավելացված ժամանակում Ֆերնանդո Սանսը գրավել է սեփական դարպասը: «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան […] ...
20:44 16.12.2024
Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը․ ԿալլասԵվրամիությունը որոշել է կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Եվրահանձնաժողովը շուտով հանդես կգա համապատասխան առաջարկով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջիկա […] ...
20:36 16.12.2024
Վահագն Աթաբեկյանը Լիբանանի ՆԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերԴեկտեմբերի 16-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլաուիին: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: ...
20:28 16.12.2024
Ֆլորիան Վիրցը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստըԳերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։ Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը […] ...
20:20 16.12.2024
ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրոԵվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Հունվարից մենք կտրամադրենք ամսական 1,5 միլիարդ եվրո», – ասել է նա: ...
20:11 16.12.2024
Բունդեսթագն անվստահություն է հայտնել ՇոլցինԱրտահերթ նիստում Բունդեսթագը հրաժարվել է վստահել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ դրանով ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկա գտնված 717 պատգամավորներից 207-ը աջակցություն են հայտնել կաբինետի ներկայիս ղեկավարին, 116-ը ձեռնպահ են մնացել։ Շոլցի կողմից ուղարկված վստահության խնդրանքին դեմ է քվեարկել 394 խորհրդարանական։ Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը հայտնել է, որ […] ...