Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
-0.91 oC

Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:30 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը․ Կալլաս

20:44 16.12.2024

Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը․ Կալլաս

Եվրամիությունը որոշել է կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Եվրահանձնաժողովը շուտով հանդես կգա համապատասխան առաջարկով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջիկա […] ...

Վահագն Աթաբեկյանը Լիբանանի ՆԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

20:36 16.12.2024

Վահագն Աթաբեկյանը Լիբանանի ՆԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Դեկտեմբերի 16-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլաուիին: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: ...

Ֆլորիան Վիրցը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

20:28 16.12.2024

Ֆլորիան Վիրցը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։ Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը […] ...

ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրո

20:20 16.12.2024

ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրո

Եվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Հունվարից մենք կտրամադրենք ամսական 1,5 միլիարդ եվրո», – ասել է նա: ...

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին

20:11 16.12.2024

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին

Արտահերթ նիստում Բունդեսթագը հրաժարվել է վստահել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ դրանով ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկա գտնված 717 պատգամավորներից 207-ը աջակցություն են հայտնել կաբինետի ներկայիս ղեկավարին, 116-ը ձեռնպահ են մնացել։ Շոլցի կողմից ուղարկված վստահության խնդրանքին դեմ է քվեարկել 394 խորհրդարանական։ Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը հայտնել է, որ […] ...

SHANTNEWS

20:00 16.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP