Նեյմարը վերսկսել է մարզումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
0.09 oC

Նեյմարը վերսկսել է մարզումները

19:44 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 4-ին Նեյմարը «Էստեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) ստացել էր ծնկի վնասվածք։

Դրանից առաջ նա մասնակցել էր ընդամենը երկու հանդիպման, մեկ տարի խաղադաշտ դուրս չգալուց հետո։ Անցած տարի Նեյմարը ծնկի վնասվածք էր ստացել և վիրահատվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Հիլյալը» դիտարկում է հունվարին Նեյմարի պայմանագիրը խզելու տարբերակը։

Նեյմարը 2023-ին ՊՍԺ-ից է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Փարիզյան ակումբը նրա տրանսֆերից ստացել է 90 միլիոն եվրո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

22:22 16.12.2024

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […] ...

Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել Բրազիլիայում

22:17 16.12.2024

Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել Բրազիլիայում

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։ BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։ Այժմ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կարողանա ամբողջությամբ վճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին դարձել է ազատ […] ...

Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունը

22:12 16.12.2024

Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունը

Մյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ  «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […] ...

Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտ

22:04 16.12.2024

Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտ

Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցը վերսկսվել է այսօր խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքապետարանը վառել է երկրի գլխավոր Ամանորյա եղևնու լույսերը։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց հիմնական պահանջը։ Երկուշաբթի ավելի վաղ […] ...

SHANTNEWS

22:00 16.12.2024

SHANTNEWS

Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համար

21:50 16.12.2024

Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համար

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP