Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
-0.91 oC

Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները

17:54 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ:

Այս մրցույթի շրջանակում ներկայացվող հայտի ընդհանուր գումարը պետք է կազմեր առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմի առնվազն 5 միլիոն դրամ։

Գնման գործընթացը կազմակերպում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ձեռքբերված սարքավորումները կտրամադրվեն շահառու կազմակերպություններին: Համաֆինանսավորում չի նախատեսվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրո

20:20 16.12.2024

ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրո

Եվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Հունվարից մենք կտրամադրենք ամսական 1,5 միլիարդ եվրո», – ասել է նա: ...

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին

20:11 16.12.2024

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին

Արտահերթ նիստում Բունդեսթագը հրաժարվել է վստահել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ դրանով ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկա գտնված 717 պատգամավորներից 207-ը աջակցություն են հայտնել կաբինետի ներկայիս ղեկավարին, 116-ը ձեռնպահ են մնացել։ Շոլցի կողմից ուղարկված վստահության խնդրանքին դեմ է քվեարկել 394 խորհրդարանական։ Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը հայտնել է, որ […] ...

SHANTNEWS

20:00 16.12.2024

SHANTNEWS

Նեյմարը վերսկսել է մարզումները

19:44 16.12.2024

Նեյմարը վերսկսել է մարզումները

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 4-ին Նեյմարը «Էստեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) ստացել էր ծնկի վնասվածք։ Դրանից առաջ նա մասնակցել էր ընդամենը երկու հանդիպման, մեկ տարի խաղադաշտ դուրս չգալուց հետո։ Անցած տարի Նեյմարը ծնկի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ […] ...

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

19:35 16.12.2024

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։ Փոփոխություն կկատարվի  Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ)  դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Փոփոխություն կկատարվի նաև Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ)  հետադարձը […] ...

Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում

19:26 16.12.2024

Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում

Աբխազիայի նախկին նախագահ Բժանիան չի առաջադրի իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում 2025 թվականի փետրվարի 15-ին կայանալիք ընտրություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «Ասլան Բժանիան որոշել է չառաջադրվել Աբխազիայի նախագահի պաշտոնի համար, բայց նրա թիմը կգնա ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, թեկնածուն կլինի նախագահի ներկայիս գործող պաշտոնակատարը՝ Բադրա Գունբան»,- ասել է գործակալության աղբյուրը։ Աբխազիայում քաղաքական […] ...

BACK_TO_TOP