18:46 16.12.2024
Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությանը պատրաստվող Սաուդյան Արաբիայում 200 մետր բարձության վրա` ժայռի եզրին, խոշոր ստադիոն կկառուցեն:
Մարզադաշտը կկառուցվի Էր-Ռիադի ծայրամասում գտնվող Քիդիա արվարձանում: Կառուցման համար կծախսվի 1 միլիարդ դոլար:
Հայտնի ճարտարապետական Populous ընկերությունը տեղեկացրել է, որ նոր ստադիոնի արտաքին տեսքը կձևավորվի մոդուլային խորանարդիկների հավաքածուով:
From dream to reality… right before our eyes. Prince Mohammed bin Salman Stadium #QiddiyaCity: built by Saudi Arabia for the World. #WelcomeToSaudi34 #PlayingTogether pic.twitter.com/zYpmoP15Qf
— Qiddiya (@qiddiya_en) December 12, 2024
22:40 16.12.2024
Ֆրանսիայի նոր վարչապետը խորհրդակցություններ է անցկացնում կառավարության ձևավորման շուրջՖրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն հանդիպումներ է ունենում տարբեր ուղղությունների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ՝ կառավարության կազմը որոշելու համար, երկուշաբթի հաղորդել է BFM TV-ն։ Երկուշաբթի առաջինը վարչապետի նստավայր են ժամանել Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելլան և այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով հանդիպման արդյունքներով նշել է, թե դեռ վաղ […] ...
22:34 16.12.2024
Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին․ ԹայսոնԱմերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը նշել է, թե ում է երկրպագելու Ալեքսանդր Ուսիկ – Թայսոն Ֆյուրի մենամարտում։ «Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին և հուսով եմ` նա կհաղթի։ Ես նրա երկրպագուն եմ։ Ֆյուրիի հայրը որդուն անվանակոչել է իմ պատվին, իսկ […] ...
22:28 16.12.2024
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության հրավեր չի ուղարկել Վլադիմիր Զելենսկիին և դեռ չի կարող ասել, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի արարողությանը։ Այս մասին ամերիկացի հաջորդ առաջնորդը հայտարարել է Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում։ «Ոչ»,- պատասխանել է ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարը այն հարցին, թե արդյոք Զելենսկին հրավիրե՞լ […] ...
22:22 16.12.2024
Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզներըԵրևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […] ...
22:17 16.12.2024
Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել ԲրազիլիայումԹուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։ BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։ Այժմ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կարողանա ամբողջությամբ վճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին դարձել է ազատ […] ...
22:12 16.12.2024
Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունըՄյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […] ...