17:16 16.12.2024
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Սիրիայի հարցով Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում համատեղ հայտարարության ընդունումը։
«Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։
Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի է ունեցել Սիրիայի հարցով արաբական երկրների համատեղ կոնտակտային խմբի հանդիպումը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են հենց սիրիացիների կողմից իշխանության անցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և ներառական ու ներկայացուցչական կառավարության ձևավորումը: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է տարածաշրջանային գործընկերների հետ համաձայնագիր կնքելու մասին՝ Սիրիայի ժողովրդին օգնելու կառուցել «ներառական, ոչ կրոնական, խաղաղ և ինքնիշխան պետություն, որին նա ձգտում է»:
#Armenia closely follows developments in & around #Syria & welcomes Joint Statement on Syria on the margins of the Aqaba Joint Contact Group ministerial meeting. We stand firmly by the friendly Syrian people in this decisive moment for their history & support the inclusive &…
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 16, 2024
19:26 16.12.2024
Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում20:44 16.12.2024
Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը․ ԿալլասԵվրամիությունը որոշել է կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Եվրահանձնաժողովը շուտով հանդես կգա համապատասխան առաջարկով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջիկա […] ...
20:36 16.12.2024
Վահագն Աթաբեկյանը Լիբանանի ՆԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերԴեկտեմբերի 16-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլաուիին: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: ...
20:28 16.12.2024
Ֆլորիան Վիրցը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստըԳերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։ Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը […] ...
20:20 16.12.2024
ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրոԵվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Հունվարից մենք կտրամադրենք ամսական 1,5 միլիարդ եվրո», – ասել է նա: ...
20:11 16.12.2024
Բունդեսթագն անվստահություն է հայտնել ՇոլցինԱրտահերթ նիստում Բունդեսթագը հրաժարվել է վստահել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ դրանով ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկա գտնված 717 պատգամավորներից 207-ը աջակցություն են հայտնել կաբինետի ներկայիս ղեկավարին, 116-ը ձեռնպահ են մնացել։ Շոլցի կողմից ուղարկված վստահության խնդրանքին դեմ է քվեարկել 394 խորհրդարանական։ Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը հայտնել է, որ […] ...