16:44 16.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում:
«Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրագործմանը:
Հունաստանի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ առաջին այցը Հայաստան կլինի առավելագույնս արդյունավետ երկու պետությունների մշակութային փոխառնչությունների համատեքստում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ Սալոնիկի տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը և այլն: Նախարարները, մասնավորապես, կարևորել են միջթանգարանային համագործակցության կայացումը երկու պետությունների համար՝ քննարկելով ինչպես Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցության հաստատումն ու հելլենիստական մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, այնպես էլ Հայաստանում Հին Հունաստանի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:
Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման, մշակույթի օրերի կազմակերպման, մշակույթի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես ֆիլմերի համատեղ արտադրության, կինոփառատոների անցկացման, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստման բնագավառում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Հունաստանի մշակույթի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:
19:35 16.12.2024
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն19:26 16.12.2024
Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում19:26 16.12.2024
Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնումԱբխազիայի նախկին նախագահ Բժանիան չի առաջադրի իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում 2025 թվականի փետրվարի 15-ին կայանալիք ընտրություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «Ասլան Բժանիան որոշել է չառաջադրվել Աբխազիայի նախագահի պաշտոնի համար, բայց նրա թիմը կգնա ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, թեկնածուն կլինի նախագահի ներկայիս գործող պաշտոնակատարը՝ Բադրա Գունբան»,- ասել է գործակալության աղբյուրը։ Աբխազիայում քաղաքական […] ...
19:20 16.12.2024
Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրըՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թ. հանդիպումը կայանալու է Իտալիայի Ուդինե քաղաքում։ Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստում որոշվել է, որ հանդիպումն ընդունելու է Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ուդինեզե» ակումբի «Ֆրիուլի» ստադիոնը։ Այն տեղավորում է 25144 հանդիսական։ Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալն» է։ ...
19:14 16.12.2024
Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակումՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` […] ...
19:08 16.12.2024
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Լարիսա Դոլինայի դեմԵվրամիության խորհուրդը երկուշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինայի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթղթում նշվում է, որ Դոլինան «հաճախ աջակցել է Ռուսաստանի գործողություններին, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»: Նշվում է նաև, որ Դոլինան համերգներ է կազմակերպել Դոնբասում։ SHOT Telegram ալիքն էլ գրում է, որ Լարիսա Դոլինան […] ...
19:03 16.12.2024
«Բետիսը» 10 ֆուտբոլիստով արտագնա խաղում պարտության է մատնել «Վիլյառեալին»Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բետիսն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Հյուրերը 34-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է արգենտինացի Չիմի Ավիլյան։ «Բետիսը» 24 միավորով 9-րդն է, «Վիլյառեալը» 26 միավորով 6-րդ տեղում է։ ...
18:56 16.12.2024
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և ՀՀ ամբողջ տարածքումՇրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման […] ...