Մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է․ ծանրամարտի ԱԱ դիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
-0.91 oC

Մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է․ ծանրամարտի ԱԱ դիրքը

18:05 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ կիսել է 4-5-րդ տեղը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։

Մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Երկամարտի մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը 205 կգ (85+120) արդյունքով արժանացել էր բրոնզե մեդալի։

Մեդալային հաշվարկը 9 ոսկե, 5 արծաթե ու 2 բրոնզե մեդալով հաղթել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, որին հաջորդել են Չինաստանը (4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ) և Ղազախստանը (2 ոսկի, 1 արծաթ)։

Առանձին վարժություններում նվաճած մեդալները ներառյալ՝ Հայաստանի թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը` 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Այդ ցուցանիշով հյուսիսկորեացիները նույնպես հավասարը չունեին և 26 ոսկե, 13 արծաթե ու 6 բրոնզե մեդալով կրկին գրավել են առաջին տեղը։

Բացի Վարազդատ Լալայանից ու Ալեքսանդրա Գրիգորյանից, Հայաստանից մրցահարթակում եղել են նաև Գառնիկ Չոլակյանը (61 կգ, փոքր բրոնզե մեդալ), Գոռ Սահակյանը (73 կգ, 8-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Արա Աղանյանը (102 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ, փոքր արծաթե մեդալ) և Տաթև Հակոբյանը (87 կգ, 13-րդ տեղ)։ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլորիան Վիրցը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

20:28 16.12.2024

Ֆլորիան Վիրցը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։ Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը […] ...

ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրո

20:20 16.12.2024

ԵՄ-ն հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 մլրդ եվրո

Եվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Հունվարից մենք կտրամադրենք ամսական 1,5 միլիարդ եվրո», – ասել է նա: ...

SHANTNEWS

20:00 16.12.2024

SHANTNEWS

Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում

19:54 16.12.2024

Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Նեյմարը վերսկսել է մարզումները

19:44 16.12.2024

Նեյմարը վերսկսել է մարզումները

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 4-ին Նեյմարը «Էստեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) ստացել էր ծնկի վնասվածք։ Դրանից առաջ նա մասնակցել էր ընդամենը երկու հանդիպման, մեկ տարի խաղադաշտ դուրս չգալուց հետո։ Անցած տարի Նեյմարը ծնկի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ […] ...

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

19:35 16.12.2024

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։ Փոփոխություն կկատարվի  Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ)  դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Փոփոխություն կկատարվի նաև Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ)  հետադարձը […] ...

BACK_TO_TOP