Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
23:24:51
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+7.09 oC

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

16:10 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։

«Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական ​​համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների փոխանակման և համատեղ լուծումներ գտնելու համար։
Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը ցանկացած պետության համար առաջնային է, քանի որ այն հասարակության կայուն զարգացման հիմքն է և դրա պահպանումը երաշխավորում է բոլորիս բարեկեցությունը»,- համաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ համաժողովի մեկնարկը հատկանշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առողջապահական տարբեր ուղղությունների մասին խորը և հագեցած երկխոսությամբ` տնտեսության մեջ առողջապահության դերի ձևափոխման, թվայնացման, նորարական տեխնոլոգիաների կիրառման թեմայով։

«Ամենամյա համաժողովը մեզ համար ոչ միայն փորձի փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն` փոփոխելու ոլորտի զարգացման վեկտորը. դրա մասին են վկայում ուռուցքաբանության և մի շարք այլ ոլորտում ծավալվող համագործակցությունը»,- նշել է Միխայիլ Մուրաշկոն։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Համաժողովի երկրորդ հատվածում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով` նվիրված «Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում» թեմային և ներկայացրել Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի վերջին ցուցանիշները և իրականացվող պետական ծրագրերը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմնական ուղղություններին։

Համաժողովի մասնակիցներին հյուրընկալել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որի տնօրեն Ալեքսանդր Ուռումյանն իր խոսքում կարևորել է նման համաժողովների անցկացումը կենտրոնում` մասնագիտական փորձի փոխանակման և ոլորտի նորարար լուծումների կիրառման առումով։

Երկու երկրների մասնագետների զեկույցները նվիրված են եղել ծննդօգնությանը, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ոլորտում կիրառվող նորարարություններին, մանկական ուռուցքաբանության ոլորտի հեռանկարներին և այլ թեմաների։

Համաժողովի ավարտին հյուրերը շրջայց են կատարել Շենգավիթ բժշկական կենտրոնի Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը

00:00 06.04.2025

Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` […] ...

Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումը

23:53 05.04.2025

Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումը

Սիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։ Հաղորդվում է, որ տեխնիկական սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները: ...

Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակը

23:48 05.04.2025

Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգտոնի նոր մաքսատուրքերին արձագանքելու միջոցները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին, մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը սերտորեն համակարգելու դիրքորոշումները (խմբ.ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում: Առևտրային պատերազմը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից», – գրել է […] ...

Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»

23:37 05.04.2025

Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անց է կացվելու մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա»-ն, որին մեր սպորտային մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արսեն Ղազարյան, Արման Ղուկասյան, մարզիչ՝ Արտյոմ Չիլինգարյան, մրցավար՝ Արթուր Գյուրջինյան։ ...

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

23:24 05.04.2025

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային […] ...

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

23:09 05.04.2025

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...

BACK_TO_TOP