Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
0.09 oC

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:06 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, դեկտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նախորդ օրը Վայքի բնակիչներից մեկի՝ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող տնից գողություն է կատարվել:
Տուժողից ընդունվեց հաղորդում: Պարզվեց, որ դեկտեմբերի 11-ի ժամը 11:30-ից ժամը 12-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը բացել, մտել էին ներս և գողացել 150 հազար դրամ և դրամապահոց, որի մեջ փող կար:
Փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ նախաձեռնվեց:

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել էր Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը:

Հետագա միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղ տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՀՈԳՎ Մասիսի բաժնի ՁՊՎ:

Դեպքի վայրի զննությամբ 36-ամյա տղամարդու մատնանշված վայրում կոտրված վիճակում հայտնաբերվել է գողացված դրամապահոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանի մշակույթի նախարարն ու ԱԳ նախարարի տեղակալն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:35 16.12.2024

Հունաստանի մշակույթի նախարարն ու ԱԳ նախարարի տեղակալն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը դեկտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի […] ...

Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:30 16.12.2024

Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին […] ...

«Բարսելոնան» սենսացիոն պարտություն է կրել

18:26 16.12.2024

«Բարսելոնան» սենսացիոն պարտություն է կրել

Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Լեգանեսից»։ «Բարսելոնան» չորրորդ րոպեից պարտվողի դերում էր։ Կատալոնական ակումբը հանդիպման մնացած ժամանակահատվածում ստեղծել է բազմաթիվ գոլային պահեր, սակայն չի կարողացել գրավել դարպասը։ «Բարսելոնան» Լա լիգայում երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել սեփական դաշտում, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 38 միավորով։ «Լեգանեսն» […] ...

Երիտասարդի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

18:22 16.12.2024

Երիտասարդի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփում եղած փաթեթներում դեղնականաչավուն, չորացված և մանրեցված զանգված էր՝ ընդհանուր 3,20 գրամ: Դրամապանակում հայտնաբերվել են կանեփի բույսի սերմերով […] ...

Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից հեռանալուց հետո

18:16 16.12.2024

Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից հեռանալուց հետո

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ նախապես չի ծրագրել հեռանալ երկրից. «Ես ծրագրված չեմ լքել իմ հայրենիքը, ինչպես փորձում են ներկայացնել, և ես չեմ լքել այն մարտերի վերջին ժամերին: Մինչև դեկտեմբերի 8-ի առավոտ ես մնացել եմ Դամասկոսում՝ կատարելով իմ պարտականությունները։ Այդ իրադարձությունների ժամանակ ոչ իմ կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից ապաստանի կամ […] ...

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

18:10 16.12.2024

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, […] ...

BACK_TO_TOP