12:34 16.12.2024
Ժամանակի արդյունավետ կառավարման և քաղաքացիակենտրոն հանրային ծառայությունների մատուցման նպատակով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման-քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ։
Նախորդ ռեժիմը թույլ չէր տալիս շաբաթվա ընթացքում ապահովել քաղաքացիների ավելի մեծ հոսքի սպասարկում, իսկ նոր ռեժիմը թույլ կտա շաբաթվա օրերի կտրվածքով ընդլայնել քաղաքացիների սպասարկման շրջանակը, ծառայությունների մատուցման հնարավորությունները։
Տեղեկացնում ենք, որ Հաշվառման-քննական բաժիններն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-18․00-ն (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09․00-17․00-ն)։
16:31 16.12.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ […] ...
16:26 16.12.2024
Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա տուժածԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
16:20 16.12.2024
Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համարՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...
16:14 16.12.2024
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...
16:10 16.12.2024
Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովըՀայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […] ...
16:06 16.12.2024
Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտելՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, […] ...