Կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք․ Ավինյանը՝ տրանսպորտային համակարգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
+1.09 oC

Կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք․ Ավինյանը՝ տրանսպորտային համակարգի մասին

12:13 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձավ ավտոբուսների հոսքերի հաճախականության և գերծանրաբեռնվածության խնդրի։

«Մարդկանց հիմնական բարձրաձայնվող խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը։ Կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք, և առաջնային խնդիրն է լուծել այդ գերծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, Նորագավիթում իրավիճակը նույնիսկ վատթարացել է։ Պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ մինչև 250 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումը»,-ասաց Ավինյանը։

Ավինյանը կարևորեց նաև մայրաքաղաքում ավտոմեքենաների հոսքի նվազեցումը՝ որպես տրանսպորտային համակարգի բարելավման ռազմավարական ուղղություն։

«Ամեն ինչ փորձում ենք տանել դեպի նրան, որ ավտոմեքենաների հոսքը Երևան քաղաքում նվազի, ավելանան մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից»,-ասաց Ավինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները

16:44 16.12.2024

Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և […] ...

ԲԸՏՄ-ն ՀՀ մարզերում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ

16:37 16.12.2024

ԲԸՏՄ-ն ՀՀ մարզերում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ

Բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ դեկտեմբերի 9-15-ը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն այցելել են ՀՀ մարզեր։ Տեղերում տեսչական մարմնի տարածքային բաժինների, մարզպետերի աշխատակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ իրականացվել են շրջայցեր։ Արդյունքում արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ՝ թափոնների ոլորտում, համայնքային հողերի պահպանության և դրանց նպատակային նշանակության կիրառման ուղղություններով։ Արձանագրված խնդիրները գույքագրվել են […] ...

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը

16:31 16.12.2024

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ […] ...

Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա տուժած

16:26 16.12.2024

Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

16:20 16.12.2024

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:14 16.12.2024

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...

BACK_TO_TOP