«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
+1.09 oC

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար

11:14 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։

Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը:

«Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ  «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալու կարևոր օղակ ԵԱՏՄ հուսալի և կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձևավորման գործընթացում։ Նախագծի հիմնական նպատակը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է և տրանսպորտային կապերի ամրապնդումը հարևան երկրների հետ»,- ասել է ԵՏՀ նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:14 16.12.2024

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

16:11 16.12.2024

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական ​​համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […] ...

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:06 16.12.2024

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

16:00 16.12.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված պայթուցիկներ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 13 հազար 650 ԱՄՆ դոլլար։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման օծանելիքներ։ Մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

15:50 16.12.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.41 մ (15.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի […] ...

ԱՄՆ-ը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Պուտին

15:45 16.12.2024

ԱՄՆ-ը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ․ Պուտին

ԱՄՆ-ի համար կանոններ չկան, նրանք հիբրիդային պատերազմներ են վարում անցանկալի պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ԱՄՆ-ը շարունակում է իր, այսպես կոչված, «կանոնները» պարտադրել համաշխարհային հանրությանը։ Եվ հիբրիդային պատերազմներ են մղվում անցանկալի պետությունների դեմ, վարվում է զսպման քաղաքականություն»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում։ ...

BACK_TO_TOP