Բելառուսը հեռացրել է բոլոր դիվանագետներին Սիրիայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
+1.09 oC

Բելառուսը հեռացրել է բոլոր դիվանագետներին Սիրիայից

09:20 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բոլոր բելառուս դիվանագետները հեռացել են Սիրիայից։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը՝ Սիրիայում Բելառուսի դեսպանատան դիվանագետները դուրս են բերվել երկրից։ Սիրիայում Բելառուսի դեսպան Յուրի Սլուկան որոշ ժամանակով կլինի մայրաքաղաքում՝ խորհրդակցությունների համար, որից հետո նախատեսվում է անցկացնել իրավիճակի խորը գնահատում»,-նշել են ԱԳՆ-ում։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Բեյրութում ստեղծվել է Սիրիայում Բելառուսի դեսպանատան ժամանակավոր հյուպատոսական հիմնարկ՝ «հյուպատոսական գործունեությունը շարունակելու և քաղաքացիներին հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

16:20 16.12.2024

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:14 16.12.2024

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

16:10 16.12.2024

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական ​​համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […] ...

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:06 16.12.2024

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

16:00 16.12.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված պայթուցիկներ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 13 հազար 650 ԱՄՆ դոլլար։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման օծանելիքներ։ Մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

15:50 16.12.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.41 մ (15.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի […] ...

BACK_TO_TOP