08:50 16.12.2024
Անկարան աջակցում է Հունաստանի պահանջին՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանից Աթենք վերադարձնելու Պարթենոնի քանդակները և հուսով է, որ կբարելավվեն հունա-թուրքական հարաբերությունները։ Այս մասին Ta Nea թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նա խոսել է նաև Կիպրոսի խնդրի լուծման մասին՝ ասելով, որ ոչ կիպրացի թուրքերը, ոչ էլ Թուրքիան, չեն ցանկանում վատնել ևս 60 տարի։
Ալթունի խոսքով՝ Հունաստանի եւ Թուրքիայի մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը «խնդիր է, որը պահանջում է ավելի մեծ համագործակցություն եւ փոխադարձ համակրանք»։
16:49 16.12.2024
Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է․ ՌոստոմյանԾանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը սոցցանցերում հրապարակում է արել Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու վերաբերյալ։ «Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ […] ...
16:44 16.12.2024
Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և […] ...
16:37 16.12.2024
ԲԸՏՄ-ն ՀՀ մարզերում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներԲնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ դեկտեմբերի 9-15-ը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն այցելել են ՀՀ մարզեր։ Տեղերում տեսչական մարմնի տարածքային բաժինների, մարզպետերի աշխատակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ իրականացվել են շրջայցեր։ Արդյունքում արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ՝ թափոնների ոլորտում, համայնքային հողերի պահպանության և դրանց նպատակային նշանակության կիրառման ուղղություններով։ Արձանագրված խնդիրները գույքագրվել են […] ...
16:31 16.12.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ […] ...
16:26 16.12.2024
Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա տուժածԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
16:20 16.12.2024
Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համարՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...