Բլինքենն ու Լամմին քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնության ավելացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
+1.09 oC

Բլինքենն ու Լամմին քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնության ավելացումը

09:05 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության մեծացումը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հետ կապված՝ նրանք քննարկել են ռազմական օգնության ավելացման անհրաժեշտությունը»։

Երկու երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև Սիրիայում տիրող իրավիճակի և «ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների կողմից աջակցվող սկզբունքների մասին, որոնք պետք է պահպանվեն անցումային գործընթացի և նոր կառավարության ձևավորման ընթացքում»։

Բլինքենը «ընդգծել է Միացյալ Նահանգների պատասխանատու և ներկայացուցչական աջակցությունը սիրիական կառավարությանը, որը կընտրվի սիրիացի ժողովրդի կողմից»:

Ինչպես դեկտեմբերի 2-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, Վաշինգտոնն ակնկալում է, որ Կիևը կստանա ամերիկյան ռազմական օգնություն՝ ներառյալ հարյուր հազարավոր հրետանային արկեր և հազարավոր հրթիռներ մինչև 2025 թվականի հունվարի կեսերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

16:20 16.12.2024

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:14 16.12.2024

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

16:10 16.12.2024

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը

Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական ​​համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […] ...

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:06 16.12.2024

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10:30-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

16:00 16.12.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված պայթուցիկներ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 13 հազար 650 ԱՄՆ դոլլար։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման օծանելիքներ։ Մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

15:50 16.12.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 9-15-ը

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.41 մ (15.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի […] ...

BACK_TO_TOP