12:33 15.12.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը՝ նախարարության կառույցներում․
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ում
ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի՝ Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի շրջանակներում 2024 թ․ դեկետմբերի 9-ից 13-ը իրականացվել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Երևան համայնքում Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) գործարկման թեմայով:
Դասընթացի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ներկայացուցիչները տարբեր վարչական շրջաններից ծանոթացան EMIS համակարգին, համակարգում գրանցման և դրա գործարկման ընթացակարգերին: Մասնակիցներին ներկայացվեց նաև գազի, էլեկտրաէներգիայի և ջրի ամսական տվյալները համակարգ ներմուծելու գործընթացը՝ ընդգծելով ընձեռվող հնարավորությունները սպառման ցուցանիշները վերլուծելու և գնահատելու, ինչպես նաև սպառումը ավելի արդյունավետ դարձնելու, ավելի կայուն կառավարում իրականացնելու համատեքստում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում
Արթիկի օդերևութաբանական կայանը դեկտեմբերի 5-ին հյուրընկալել էր Շիրակի մարզի Անուշավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան օդերևութաբանական պարամետրերի դիտարկման, գրանցման, ինչպես նաև տեղեկատվության հաղորդման կարգին։
National park ”Sevan”
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ -ի Այցելուների կենտրոնն աշխատանքային շաբաթվա ընթացքում հյուրընկալել էր Ա.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտներին, ովքեր ծանոթացան ազգային պարկի արգելոցների և
արգելավայրերի հետ, ինչպես նաև ուսումնասիրեցին Սևանա լճի
էկոհամակարգը և ազգային պարկի տարածքում առկա բուսական և կենդանական աշխարհը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց-ում
Էկոկրթական ծրագրերի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան էին այցելել Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտներին ներկայացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» պատմությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Arloopa հավելվածի միջոցով նկարվեցին ընձառյուծի հետ:
Դիտեցին ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն կադրերը:
Արգելոցապարկային Համալիրում
ՊՈԱԿ-ի գիտության բաժնի աշխատակիցները Ձորաղբյուրի միջն. դպրոցի աշակերտների հետ իրականացրել են միջոցառում-քննարկում «Մեր շրջակայքն առանց թափոնների» թեմայով: Միջոցառման շրջանակում քննարկվել են թափոնների դերն աշխարհում, դրանց արդյունավետ կառավարման, վերամշակման անհրաժեշտության խնդրի և լուծման ուղիների վերաբերյալ հարցերը:
Միջոցառմանն աշակերտները փորձեցին թափոնները վերաիմաստավորել` իրենց գաղափարներով:
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում ստեղծվել են ամանորյա նկարահանման նոր տաղավարներ` ըստ Կազմակերպությունում գործող ծառայությունների:
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում
Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, հայրենի բնության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ հոգատարություն և պատասխանատվություն սերմանելու նպատակով Գյումրի քաղաքի մի շարք դպրոցներում անցկացվել են էկոկրթկան դասընթացներ»»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:30 15.12.2024
Անկարան աջակցում է Սիրիայի միասնությանը և ամբողջականությանը. Թուրքիայի պաշտպանության նախարարԹուրքիան աջակցում է հարևան Սիրիայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։ «Մենք աջակցում ենք Սիրիայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք, ի սկզբանե, ուշադիր հետևել ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ համագործակցելով և համակարգելով տարածաշրջանում մեր զրուցակիցների հետ։ Սրանք խնդիրներ էին, որոնք երկար ժամանակ չէին կարող լուծվել»,-նախարարի խոսքերն է […] ...
14:10 15.12.2024
Ռուսաստանը դուրս չի բերել իր բոլոր զորքերը Սիրիայից. Թուրքիայի պաշտպանության նախարարԹուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան չի տեսնում, որ Ռուսաստանը դուրս կբերի իր բոլոր ստորաբաժանումները Սիրիայից և կասկածում է, որ դա տեղի կունենա հիմա։ «Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից: Նրանք կարող են որոշ նավեր տեղափոխել Ռուսաստան սպասարկման համար: Չեմ կարծում, որ նրանք հիմա այնտեղից կգնան: […] ...
13:50 15.12.2024
WAFA. Իսրայելը արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափինԻսրայելական զինվորականները հարձակումներ են իրականացնում Հորդանան գետի արեւմտյան ափի քաղաքներում և բնակավայրերում: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման՝ օկուպացիոն ուժերը գրոհել են Ջալազոն փախստականների ճամբարը, որը գտնվում է Ռամալլայից հյուսիս։ Հաղորդվում է, որ զինվորականները խուզարկություններ են իրականացրել և նռնակներ ու արցունքաբեր գազ են կիրառել տեղի բնակիչների վրա, ինչի արդյունքում բախումներ են […] ...
13:30 15.12.2024
Հարավային Կորեան առաջարկել է ստեղծել խորհրդարանի և կառավարության խորհուրդՀարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ Լի Ջե-Մյունը կոչ է արել ստեղծել միացյալ խորհրդարան-կառավարական խորհուրդ՝ կառավարությունը կայունացնելու համար, մինչ նախագահ Յուն Սեոկ Յոլը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից նրա իմփիչմենթից հետո, հաղորդում է Yonhap գործակալությունը: «Առաջարկում եմ ստեղծել միջկուսակցական համագործակցության մարմին՝ կառավարությունը կայունացնելու համար, խորհրդարանի և կառավարության համատեղ խորհուրդ», – ասել է Միացյալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լի Ջե-Մյունը։ […] ...
13:10 15.12.2024
Կուբայի նախագահը հանդես է եկել Լատինական Ամերիկայում խաղաղության գոտու ստեղծման օգտինԿուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հանդես է եկել Կարակասում Ամերիկայի ժողովուրդների բոլիվարական դաշինքի (ALBA) գագաթնաժողովում Լատինական Ամերիկայի ժողովուրդների միասնության և տարածաշրջանում խաղաղության գոտու ստեղծման համար։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión-ը։ «Իմպերիալիզմը երբեք չի հրաժարվել ժողովուրդներին բաժանելու նպատակից, ուստի, մենք վերահաստատում ենք Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանները խաղաղության գոտի հայտարարելու բացարձակ կարևորությունը»,-ասել է Դիազ-Կանելը: Նա ընդգծել […] ...
12:50 15.12.2024
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նրա խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան։ «Զրույցի ընթացքում նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևանգվածներին վերադարձնելու ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները […] ...