Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--1.91 oC

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

10:15 15.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի,Գորիսի, Կապանի, Գավառի, Սպիտակի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները

12:13 15.12.2024

Դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները։ «Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,-ասված է հաղորդագրության մեջ։   ...

Գևորգ Պապոյանը՝ սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մասին

12:00 15.12.2024

Գևորգ Պապոյանը՝ սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության «Հրապարակում» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ինչպես նաև աջակցության նախատեսվող գործիքակազմին։ Մանրամասները՝ նախարարության ռեպորտաժում։   ...

Հրդեհի ահազանգ Արշակունյաց պողոտայում

11:50 15.12.2024

Հրդեհի ահազանգ Արշակունյաց պողոտայում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության […] ...

Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված ամանորյա ընթրիքին

11:40 15.12.2024

Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված ամանորյա ընթրիքին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում՝ Կառավարության տանը, ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի և տիկին Միլենա Միլատովիչի կողմից տրված ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից և նշում, որ ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց: ...

Բանգլադեշի նախկին վարչապետին կասկածում են քաղաքացիների անհետացումներին առնչություն ունենալու մեջ

11:20 15.12.2024

Բանգլադեշի նախկին վարչապետին կասկածում են քաղաքացիների անհետացումներին առնչություն ունենալու մեջ

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի օրոք քաղաքացիների բռնի անհետացման հետաքննող հանձնաժողովը կառավարությանը ներկայացրած նախնական զեկույցում ասել է, որ գտել է միջադեպերին նրա մասնակցության ապացույցներ։ «Հանձնաժողովը գտել է նախկին վարչապետ Շեյխ Հասինայի բռնի անհետացման գործերում ներգրավվածության ապացույցներ»,-ասվում է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմադ Յունուսի գրասենյակի հայտարարության մեջ: Հանձնաժողովի տվյալներով՝ հարկադիր անհետացման դեպքերը կարող են գերազանցել 3500-ը։ […] ...

Պաղեստինը հայտնել է, որ 194 լրագրող է սպանվել Գազայում մարտերի ժամանակ

11:00 15.12.2024

Պաղեստինը հայտնել է, որ 194 լրագրող է սպանվել Գազայում մարտերի ժամանակ

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին սկսված մարտերի ընթացքում առնվազն 194 լրագրող է զոհվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի կառավարությանը։ «Մենք՝ Իսրայելի օկուպացիան, ԱՄՆ վարչակազմը և այս ցեղասպանության մեջ ներգրավված երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, լիովին պատասխանատու են այս նողկալի և դաժան հանցագործությունների համար», – ասվում է […] ...

BACK_TO_TOP