14:51 14.12.2024
Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։
Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00):
Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ:
Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։
20:32 14.12.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում20:13 14.12.2024
Զելենսկին հայտարարել է Սիրիային օգնելու պատրաստակամության մասինՈւկրաինան համաձայնեցրել է Սիրիային օգնելու աշխատանքները։ Կիևն առաջին հերթին կազմակերպելու է մարդասիրական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։ «Սա կարևոր է Ուկրաինայի համար. որքան հանգիստ լինի իրավիճակը այդ տարածաշրջաններում, այնքան աշխարհն ավելի ակտիվորեն կկարողանա օգնել մեզ խաղաղություն հաստատելու հարցում»,- պարզաբանել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ […] ...
20:05 14.12.2024
Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը․ Լենա ՆանուշյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում, պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ) բուժծառայության որակի բարելավում, […] ...
19:57 14.12.2024
Եվրաինտեգրման կուրսը մնում է անփոփոխ․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահական ընտրությունից հետո, որի համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին, ասել է, որ եվրաինտեգրման ուղղությունը մնում է անփոփոխ, և երկիրը կանի ամեն ինչ՝ դառնալու ԵՄ անդամ։ «Մեր նպատակը եվրաինտեգրումն է, և դրա համար ամեն ինչ արվելու է: Միակ բանը, որը չի կարող լինել փոխզիջման […] ...
19:49 14.12.2024
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […] ...
19:41 14.12.2024
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն, երբ արմատական ընդդիմությունը չխանգարի երեխաներին․ ԿալաձեՎրաստանում Ամանորի գլխավոր եղևնու լույսերի վառումը հետաձգվում է անորոշ ժամանակով, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույերը խորհրդարանի շենքի մոտ պետք է վառվեին դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, սակայն եղեւնուն հարող տարածքը շարունակում է մնալ բողոքի ակցիայի էպիկենտրոնը։ Խորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ «Որոշել ենք հետաձգել Ամանորի եղևնու տոնական լուսավորության վառման […] ...