ՆԳ նախարարությունը Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--1.91 oC

ՆԳ նախարարությունը Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն

13:36 14.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը և աշխատանքի արդյունավետությունը, միաժամանակ, հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայություն թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ հատկացվել է իգական սեռի դիմորդներին։

• Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և ՀՀ մարզերը:

• Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար:

Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։

Ուսման տևողությունը 6 ամիս է։

• Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2024 թվականի դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

• Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը ներառյալ:

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի մարտի 3-ից ապրիլի 18-ը ներառյալ:

Մանրամասները՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

20:46 14.12.2024

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում եմ իմ աջակցությունն ու պատրաստակամությունը սերտորեն աշխատելու՝ ի շահ Հայաստան-Վրաստան ավանդական եղբայրական հարաբերությունների։ Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:32 14.12.2024

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորագավիթ թաղ. 1, 10, 11, 12, 13 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 10 փողոց 1-ին նրբանցքի […] ...

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարից

20:20 14.12.2024

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարից

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում: Հայտնում է Armsport-ը։ Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում […] ...

Զելենսկին հայտարարել է Սիրիային օգնելու պատրաստակամության մասին

20:13 14.12.2024

Զելենսկին հայտարարել է Սիրիային օգնելու պատրաստակամության մասին

Ուկրաինան համաձայնեցրել է Սիրիային օգնելու աշխատանքները։ Կիևն առաջին հերթին կազմակերպելու է մարդասիրական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։ «Սա կարևոր է Ուկրաինայի համար. որքան հանգիստ լինի իրավիճակը այդ տարածաշրջաններում, այնքան աշխարհն ավելի ակտիվորեն կկարողանա օգնել մեզ խաղաղություն հաստատելու հարցում»,- պարզաբանել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ […] ...

Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը․ Լենա Նանուշյան

20:05 14.12.2024

Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը․ Լենա Նանուշյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում, պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ) բուժծառայության որակի բարելավում, […] ...

SHANTNEWS

20:00 14.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP