09:20 14.12.2024
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությունները։ Քվեարկությունը հեռարձակում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։
Առաջին անգամ նախագահն ընտրվում է ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ 300 ընտրողներից բաղկացած ժողովով։ Այն բաղկացած է Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 պատգամավորներից, Աբխազիայի Գերագույն խորհրդի 20 ներկայացուցիչներից և երկրի տարբեր շրջանների շրջանային սակրեբուլո-մունիցիպալ իշխանությունների 109 պատգամավորներից։
Ընդդիմությունը, որը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցում ընտրություններին․ այն նույնպես չի ներկայացրել նախագահի իր թեկնածուին։
Այսպիսով, Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։
Սպասվում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհրապարակի տեղական ժամանակով ժամը 14:00-ին: Եթե Կավելաշվիլին չստանա ընտրողների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, կնշանակվի երկրորդ փուլ, որը կկայանա նույն օրը։
Երկրորդ փուլում հաղթելու համար Կավելաշվիլիին անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնությունը։
Վրաստանի նախագահը կընտրվի հինգ տարով։ Պետության նոր ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
20:50 14.12.2024
Բացահայտվել է ծերացումը դանդաղեցնելու անսպասելի միջոցԷնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան ասել է, որ մարդիկ, ովքեր շատ են օգնում ուրիշներին, շատ են շփվում և զգում իրենց սոցիալական նշանակությունը, մի փոքր ավելի դանդաղ են ծերանում։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում բացահայտել է երիտասարդությունը երկարացնելու անսպասելի միջոց։ Պավլովայի խոսքով՝ ծերացումը կարելի է դանդաղեցնել կամավորության միջոցով, քանի որ այն նպաստում է մարդու սոցիալական և […] ...
20:46 14.12.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում եմ իմ աջակցությունն ու պատրաստակամությունը սերտորեն աշխատելու՝ ի շահ Հայաստան-Վրաստան ավանդական եղբայրական հարաբերությունների։ Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության […] ...
20:32 14.12.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորագավիթ թաղ. 1, 10, 11, 12, 13 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 10 փողոց 1-ին նրբանցքի […] ...
20:20 14.12.2024
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարիցՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում: Հայտնում է Armsport-ը։ Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում […] ...
20:13 14.12.2024
Զելենսկին հայտարարել է Սիրիային օգնելու պատրաստակամության մասինՈւկրաինան համաձայնեցրել է Սիրիային օգնելու աշխատանքները։ Կիևն առաջին հերթին կազմակերպելու է մարդասիրական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։ «Սա կարևոր է Ուկրաինայի համար. որքան հանգիստ լինի իրավիճակը այդ տարածաշրջաններում, այնքան աշխարհն ավելի ակտիվորեն կկարողանա օգնել մեզ խաղաղություն հաստատելու հարցում»,- պարզաբանել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ […] ...
20:05 14.12.2024
Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը․ Լենա ՆանուշյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում, պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ) բուժծառայության որակի բարելավում, […] ...