20:22 12.12.2024
Առողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։
Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։
Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։
Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
22:20 12.12.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է Զանգերի կենտրոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրված Զանգերի կենտրոնը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում ներդրվել է Զանգերի կենտրոն՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։ Հ Հ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված […] ...
22:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օրԴեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […] ...
22:08 12.12.2024
2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ. ՌոնալդուՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մունդիալ-2034-ն այդ երկրում անցկացնելու հայտարարությանը: «2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ: Ստադիոնները, ենթակառուցվածքները, երկրպագուների համար ստեղծված պայմանները: Մենք պետք է աճ գրանցենք ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայանալիք 2034 […] ...
22:04 12.12.2024
Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցներից հեռացվել է շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառԵրևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։ Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային […] ...
21:58 12.12.2024
ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր»։ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...