20:36 12.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար:
Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է նմանատիպ հանցագործությունների կանխարգելման համար միջազգային իրավական մեխանիզմների և գործիքակազմերի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ իրադրության և իրադարձությունների, կայուն խաղաղության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղիների և հնարավորությունների վերաբերյալ:
Կողմերը դրական են գնահատել նաև Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների բարեկամական բնույթը և սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային տարբեր ձևաչափերում:
22:42 12.12.2024
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակըՉեմպիոնների լիգայի հանդիպումների գնդակների պաշտոնական մատակարար Adidas-ը ներկայացրել է նոր Fired Up գնդակը, որը շրջանառության մեջ է մտնելու լիգայի փուլի 7-րդ և 8-րդ տուրերից սկսած, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Fired Up գնդակը մի փոքր փոփոխված դիզայնով է, բայց պահպանում է լիգայի փուլի համար նախատեսված գնդակի դասական դիզայնը՝ կարմիր, սպիտակ, դեղին ալիքներով և սպիտակ աստղերով: […] ...
22:37 12.12.2024
Եվրախորհրդարանի անդամները Թբիլիսիում միացել են իշխանությունների դեմ բողոքի ցույցինԸնդդիմադիր ուժերին աջակցելու համար հինգշաբթի Վրաստան ժամանած Եվրախորհրդարանի պատգամավորները երեկոյան այցելել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտա, որտեղ այս ժամերին բողոքի ակցիա է ընթանում իշխանությունների քաղաքականության դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները բուռն ծափահարություններով են դիմավորել Ռուսթավելիի պողոտայում եվրոպացի պատգամավորների հայտնվելը։ «Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը Վրաստանի քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է»,- լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա […] ...
22:32 12.12.2024
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայությանԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։ ...
22:26 12.12.2024
Ծառուկյանը կարող է հաղթել Մախաչևին. Ջոն ՄաքարտիUFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին: «Ավելի լավ մենամարտ դժվար է պատկերացնել: Իսլամն ապացուցել է, որ աներևակայելի չեմպիոն է: Եթե հաշվի առնենք ոճը, ապա Մախաչևին կարող է դիմակայել միայն Ծառուկյանը: Արմանն ըմբշամարտում կարող է հաղթել […] ...
22:20 12.12.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է Զանգերի կենտրոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրված Զանգերի կենտրոնը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում ներդրվել է Զանգերի կենտրոն՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։ Հ Հ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված […] ...
22:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օրԴեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […] ...