20:07 12.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:
«Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:
Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ:
Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցումից ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում, ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերը առաջ մղելու գործում:
Շուրջ տաս տարվա ընթացքում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը մեկտեղել է քաղաքական առաջնորդների, ոլորտի խոշորագույն գիտնականների, քաղաքացիական հասարակության, զոհերի և վերապրածների շահերի պաշտպանների ձայները, տեսլականը, ահազանգն ու կոչը՝ «այլևս երբեք»-ի խոստումն անշրջելի իրողություն դարձնելու համար:
Վստահաբար կարող եմ ասել, որ միջազգային քաղաքականության և պատմության ամենակնճռոտ ու հրատապ խնդրի շուրջ քննարկումներն ու լուծումներ գտնելու այս նախաձեռնությունը կարող ենք կայացած ու հաջողված ձևաչափ համարել: Բայց ցավալիորեն, մարդկության դեմ ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ առավել քան այժմեական։
Գլոբալ անվտանգության ներկայիս խորացող ճգնաժամի պայմաններում 5-րդ գլոբալ ֆորումի բովանդակային ուղղվածությունն արդիական է և պահանջված: Գալիք երկու օրերի ընթացքում քննարկվելու են ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործիքակազմը՝ հասկանալու դրա բացերը, և ինչու ոչ նաև ուժեղ կողմերը, սևեռելու մեր ուշադրությունն այն մեխանիզմների վրա, որոնք պետք է շարունակաբար հզորացնել: Ցեղասպանությունների կանխարգելումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու անպատժելիության բացառումն առաջին հերթին պետությունների պատասխանատվությունն են:
Այսօր մեր պետության սկզբունքային դիրքորոշումը խաղաղության կառուցումն ու պահպանումն է՝ հիմնված իրավունքահեն լուծումների և արդարության միջազգային կայուն համակարգի վրա: Համակարգի, որն ի վիճակի է արձանագրել մարդու իրավունքների ոտնահարումը, ոճրագործությունների առաջնային նշանները ու համաչափ արձագանք տալ դրանց: Մենք վստահ ենք, որ վաղ կանխարգելումը միջազգային անվտանգության գործուն համակարգ ունենալու հիմնասյուներից մեկը պետք է լինի:
Համոզված եմ, որ երկօրյա ֆորումի ընթացքում մեր հյուրերն ու հայաստանյան մասնակիցները կկարողանան գործուն լուծումներ առաջարկել մարդու իրավունքների մեխանիզմների ամրապնդման, բազմակողմ մարմինների գործունեության, միջազգային դատական ատյանների կարևոր դերի, դրանց վճիռների իրականացմանն ուղղված քայլերի, քաղաքացիական հասարակության ու գիտական համայնքի ձայներն ավելի լսելի դարձնելու ուղղությամբ»:
22:32 12.12.2024
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայությանԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։ ...
22:26 12.12.2024
Ծառուկյանը կարող է հաղթել Մախաչևին. Ջոն ՄաքարտիUFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին: «Ավելի լավ մենամարտ դժվար է պատկերացնել: Իսլամն ապացուցել է, որ աներևակայելի չեմպիոն է: Եթե հաշվի առնենք ոճը, ապա Մախաչևին կարող է դիմակայել միայն Ծառուկյանը: Արմանն ըմբշամարտում կարող է հաղթել […] ...
22:20 12.12.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է Զանգերի կենտրոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրված Զանգերի կենտրոնը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում ներդրվել է Զանգերի կենտրոն՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։ Հ Հ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված […] ...
22:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օրԴեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […] ...
22:08 12.12.2024
2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ. ՌոնալդուՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մունդիալ-2034-ն այդ երկրում անցկացնելու հայտարարությանը: «2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ: Ստադիոնները, ենթակառուցվածքները, երկրպագուների համար ստեղծված պայմանները: Մենք պետք է աճ գրանցենք ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայանալիք 2034 […] ...
22:04 12.12.2024
Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցներից հեռացվել է շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառԵրևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։ Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային […] ...