21:24 12.12.2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի, այսինքն՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ստորագրությունների վավերականությունը։ Ինչպես հայտնի է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարան։ Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ:
50 հազար ստորագրությունը կա և պետք է օրենքի նախագիծը ներկայացվի խորհրդարան: Ինչի՞ մասին է նախագիծը և արդյոք այն արդեն վերջնական մշակված է, ո՞րն է լինելու հաջորդ քայլը ԱԺ-ի կողմից օրինագիծը ընդունելու դեպքում, կամ եթե այն չընդունվի, իսկ հնարավո՞ր է ժամանակային, կամ իրավիճակային աննպատակահարմարությունից ելնելով նախագծի քննարկումը հետաձգվի: Այս հարցերին է պատասխանել Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով նաև նախագիծը ԱԺ ներկայացնելու շուրջ արտաքին քաղաքական զարգացումներին:
«Մենք տեսնում ենք դրական արձագանքներ արևմուտքից և տեսնում ենք վախվորած, անհանգիստ արձագանքներ Ադրբեջանից և Ռուսաստանից, այսինքն այն երկրներից, որոնք հիմնական սպառնալիքն են Հայաստանի համար: Նշանակում է՝ իրենք հասկանում են դրա կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից, նաև որ դա իրենց համար ավելի մեծ խոչընդոտ է դառնալու Հայաստանի դեմ որևէ նոր արկածախնդրություն կազմակերպելու դեպքում»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
23:52 12.12.2024
Դավիթ Հովհաննիսյանը 0 ստացավ, Հակոբ Մկրտչյանը՝ մրցահարթակ դուրս չեկավ. ծանրամարտի ԱԱԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։ 27-ամյա ծանրորդը պոկում վարժությունում միայն մեկ հաջողված մոտեցում կատարեց բարձրացնելով 163-կիլոգրամանոց ծանրաձողը և զբաղեցրեց 12-րդ տեղը։ Հրում վարժությունում նա երկու անգամ չկարողացավ գլխավերևում պահել 202-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց և 0 ստացավ։ Այս քաշային […] ...
23:44 12.12.2024
Իսրայելը բացատրել է Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի զորք մտցնելըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը արդարացրել է իսրայելցի զինվորականների մուտքը Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտի՝ մեղադրելով Դամասկոսին Իսրայելի և Սիրիայի միջև ուժերի բաժանման մասին 1974 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ, հինգշաբթի գրում է The Times of Israel-ը։ «Իսրայելը չէր կարող անգործ մնալ՝ հետևելով զինյալների մուտքին բուֆերային գոտի՝ հակառակ համաձայնագրին և իմանալով հարձակումների մասին ՄԱԿ-ի Դատախազության […] ...
23:36 12.12.2024
Թրամփը խոստացել է կոշտ իրավական միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համարԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին հայտնել է, որ իր կոշտ դիրքորոշումը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ որոշիչ գործոնն է եղել նախագահական ընտրություններում իր հաղթանակի համար։ «Տնտեսությունը կարևոր գործոն է, բայց այն, ինչ, իմ կարծիքով, ավելի կարևոր գործոն էր, դա սահմանն էր»,-ասել է նա։ Նորընտիր նախագահը քննադատել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի միգրացիոն քաղաքականությունը և խոստացել […] ...
23:28 12.12.2024
«Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանելԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանել, հայտնում է Opta-ն: Գվարդիոլայի թիմը նոյեմբերի սկզբից մինչև այժմ բոլոր մրցաշարերում 21 գոլ է բաց թողել: Այս ցուցանիշով ակումբը վատագույնն է թոփ-5 առաջնությունների թիմերի շարքում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 10 խաղում կրել է 7 պարտություն, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և ընդամենը մեկ անգամ […] ...
23:20 12.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 13-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասը: 11։00-15:00 Մուշական 5, 6, 7 փողոցներ, 11։00-17:00 Կողբացու փ. 30 շենք, Տերյան փ. 1, 1/1, 3, 3ա, 4, […] ...
23:12 12.12.2024
G7-ը աջակցություն է հայտնել Սիրիայում քաղաքական փոփոխություններին«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները ողջունում են Սիրիայում սկսված քաղաքական վերափոխումները և կոչ են անում պահպանել երկրի միասնությունը, ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքում տեղադրված G7-ի հայտարարության մեջ։ «Մենք՝ «Մեծ յոթնյակի» ղեկավարներս, վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ժողովրդին և աջակցում ենք Սիրիայի կողմից ղեկավարվող քաղաքական անցումային գործընթացին՝ ՄԱԿ-ի ԱԽ 2254 սկզբունքների ոգով։ Կոչ ենք անում […] ...