00:00 14.12.2024
Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնվում է, ինչն անհրաժեշտ է հոգեբանական, էմոցիոնալ և ֆիզիկական առողջությունը պահպանելու համար, ասել է էնդոկրինոլոգ Իրինա Լենկինան։ Կլինիկայի Telegram ալիքում բժիշկը բացատրել է քնի պակասի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա։
Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շատ քիչ քնի պատճառով՝ վեց ժամից պակաս, մեծանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Բացի այդ, քնի պակասը բացասաբար է անդրադառնում ախորժակի վրա, քանի որ քնի պակասի դեպքում օրգանիզմը բարձր կալորիականությամբ սնունդ է պահանջում, շարունակել է մասնագետը։ Արդյունքում, մարդը սկսում է ավելի շատ ճարպային և ածխաջրերով հարուստ սնունդ օգտագործել: Լենկինան զգուշացրել է, որ մարդիկ, ովքեր քնում են վեց ժամից պակաս, հակված են քաշի ավելացման:
Քնի ընթացքում օրգանիզմը սինթեզում է ախորժակը կարգավորող կարևոր հորմոններ՝ լեպտին և գրելին։ Լեպտինը ճնշում է ախորժակը, իսկ գրելինը, ընդհակառակը, խթանում է այն։ Քնի պակասը նվազեցնում է լեպտինի մակարդակը և բարձրացնում գրելինի մակարդակը՝ հանգեցնելով չափից շատ ուտելուն։
Բժիշկը վստահեցրել է, որ բավարար քունը ոչ միայն հանգստանալու միջոց է, այլև նորմալ քաշի պահպանման և առողջ ապրելակերպի գրավական։ Ավելի լավ քնելու համար նա հորդորել է սահմանափակել սննդի ընդունումը քնելուց մի քանի ժամ առաջ, օդափոխել ննջասենյակը, մի կողմ դնել գաջեթները:
20:50 14.12.2024
Բացահայտվել է ծերացումը դանդաղեցնելու անսպասելի միջոցԷնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան ասել է, որ մարդիկ, ովքեր շատ են օգնում ուրիշներին, շատ են շփվում և զգում իրենց սոցիալական նշանակությունը, մի փոքր ավելի դանդաղ են ծերանում։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում բացահայտել է երիտասարդությունը երկարացնելու անսպասելի միջոց։ Պավլովայի խոսքով՝ ծերացումը կարելի է դանդաղեցնել կամավորության միջոցով, քանի որ այն նպաստում է մարդու սոցիալական և […] ...
20:46 14.12.2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում եմ իմ աջակցությունն ու պատրաստակամությունը սերտորեն աշխատելու՝ ի շահ Հայաստան-Վրաստան ավանդական եղբայրական հարաբերությունների։ Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության […] ...
20:32 14.12.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորագավիթ թաղ. 1, 10, 11, 12, 13 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 10 փողոց 1-ին նրբանցքի […] ...
20:20 14.12.2024
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարիցՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում: Հայտնում է Armsport-ը։ Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում […] ...
20:13 14.12.2024
Զելենսկին հայտարարել է Սիրիային օգնելու պատրաստակամության մասինՈւկրաինան համաձայնեցրել է Սիրիային օգնելու աշխատանքները։ Կիևն առաջին հերթին կազմակերպելու է մարդասիրական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։ «Սա կարևոր է Ուկրաինայի համար. որքան հանգիստ լինի իրավիճակը այդ տարածաշրջաններում, այնքան աշխարհն ավելի ակտիվորեն կկարողանա օգնել մեզ խաղաղություն հաստատելու հարցում»,- պարզաբանել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ […] ...
20:05 14.12.2024
Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը․ Լենա ՆանուշյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում, պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ) բուժծառայության որակի բարելավում, […] ...