Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

19:04 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Հունաստանի միջև մշտապես առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ:

Կարևորելով Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում՝ նախարարը շեշտել է դրա ընդլայնման ներուժը:

ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել ջանքեր՝ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու և համագործակցության ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման ծրագրերը: Այս համատեքստում կարևորվել է հատկապես Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեությունը, որի հետ Հունաստանի դեսպանատունը տարիներ ի վեր արդյունավետ համագործակցություն է ծավալում:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետության առանցքային քաղաքականության մաս են մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում այլ ազգերի պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու կոթողների վերականգնումը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրի Այոս Գեորգիոս հունական եկեղեցուն, որը Հայաստանում հունական հետքի ամենացայտուն վկայություններից է:

Համագործակցության մյուս կարևոր ուղղությունը, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, թանգարանային ոլորտն է: Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանի պատմության թանգարանում համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունը և Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսիկը պատրաստ է Ֆյուրիի հետ մենամարտին

21:40 12.12.2024

Ուսիկը պատրաստ է Ֆյուրիի հետ մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը (22-0, 14 նոկաուտ) բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) հետ ռևանշ մենամարտից առաջ ավարտել է մարզական հավաքը: 37-ամյա ուկրաինացին սեպտեմբերից ակտիվորեն նախապատրաստվում էր գլխավոր մենամարտին Իսպանիայում, իսկ հավաքի ավարտից հետո մեկնելու է մրցավայր: «Մարզական հավաքն ավարտված է: Մեր թիմն ուղևորվում […] ...

Global Times. Չինաստանում անօդաչու թռչող սարքը մխրճվել է Օլիմպիական մարզադաշտի շենքի մեջ

21:32 12.12.2024

Global Times. Չինաստանում անօդաչու թռչող սարքը մխրճվել է Օլիմպիական մարզադաշտի շենքի մեջ

Չինաստանի Հուբեյ նահանգի Օլիմպիական մարզադաշտի շենքի մեջ ֆիքսված թևերով անօդաչու թռչող սարք է մխրճվել։ Այս մասին հայտնում է Global Times թերթը։ Նրա տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ անօդաչու սարքը բախվել է շենքին, հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ վիրավորվել է, նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հրդեհը մարվել է, և իշխանությունները պարզում են միջադեպի պատճառները։ ...

Տեսնում ենք վախվորած, անհանգիստ արձագանքներ Ադրբեջանից և Ռուսաստանից. Հովսեփ Խուրշուդյան

21:24 12.12.2024

Տեսնում ենք վախվորած, անհանգիստ արձագանքներ Ադրբեջանից և Ռուսաստանից. Հովսեփ Խուրշուդյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի, այսինքն՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ստորագրությունների վավերականությունը։ Ինչպես հայտնի է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարան։ Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի […] ...

Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League-ի հետ

21:16 12.12.2024

Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League-ի հետ

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League փրոմոուշենի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Գարնանը Մուսասին Պրոֆեսիոնալ մարտիկների լիգային (PFL) մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, իսկ ավելի ուշ PFL-ը խզել էր նրա հետ պայմանագիրը: MMA-ում իր նախորդ մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ […] ...

Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները

21:10 12.12.2024

Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ […] ...

Դավիթ Խուդաթյանը այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

21:04 12.12.2024

Դավիթ Խուդաթյանը այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Խուդաթյանը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։ Նախարարը հանձնարարել […] ...

BACK_TO_TOP