Արդյո՞ք Եվրոպան կազատականացնի վիզային ռեժիմը. Բրյուսելից եկած պաշտոնյաները քննարկում են խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Արդյո՞ք Եվրոպան կազատականացնի վիզային ռեժիմը. Բրյուսելից եկած պաշտոնյաները քննարկում են խնդիրը

22:57 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում է Եվրահանձնաժողովի պաշտոնյաների  պատվիրակությունը: Բյուսելից ժամանած հյուրերը Հայաստանի ղեկավարության հետ քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները:
Ովքե՞ր են պատվիրակության կազմում ու ի՞նչ մանրամասներ են հայտնի նրանց հանդիպումների մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Պատվիրակության ղեկավարը Եվրահանձնաժողովի միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխքն է: Փոխվարչապետը ներկայացրել է բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին շրջանում և որոնք ծրագրվում է իրականացնել մոտակա ամիսների ընթացքում այդ խնդրի դրական լուծման համար: Նշեմ, որ վիզաների լիբերալիզացիայի հարցում վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ ակտիվացում է նկատվում, միայն հիշատակեմ այն մասին, թե այս հարցի վերաբերյալ ինչ երկխոսություն է եղել վերջին շաբաթների ընթացքում:

Հայաստանի վարչապետը այս հարցի վերաբերյալ խոսել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Երևան կատարած այցի ընթացքում: Հայաստանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 5-ին նույն այս հարցի վերաբերյալ խոսել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շելենբերգի հետ: Վերջին շաբաթների ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը վիզաների հարցի վերաբերյալ խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Գերմանիայի դեսպանի հետ, Տուրիզմի վարչության ղեկավար Լուսինե Գևորգյանը՝ Բելգիայի դեսպանի հետ: Այսինքն այն, որ պաշտոնական մամուլի հաղորդագրություններում ընդգծվում է, որ այս հարցը ևս քննարկվել է բոլոր այս պաշտոնյաների հետ, վկայում է այն մասին, որ ինչ-որ տեղաշարժ է ուրվագծվում կամ սպասվում: Հիշեցնեմ՝ վերջերս հայտարարվել էր, որ շուտով մեկնարկելու է բանակցությունների արդեն տեխնիկական փուլը, որի ընթացքում քննարկվելու է այդ վիզաների լիբերալիզացման հարցը:

Անցած տարի դեռ փետրվարին էր որոշումը սկզբունքային կայացվել Բրյուսելում, և սեպտեմբերին Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել և վավերացրել էր, որ այս հարցի վերաբերյալ բանակցությունները Երևանի հետ մեկնարկեն, և ամենայն հավանականությամբ գալիք տարվա հենց առաջին ամիսների ընթացքում զարկ կտրվի, և այս հարցի վերաբերյալ որոշակի տեղաշարժ կնկատենք»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչն է խանգարում վիզաների ազատականացման հարցի լուծմանը և ե՞րբ արժի սպասել խնդրի վերջնական լուծմանը: Այս մասին ևս մեկնաբանություն է արել Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

17:00 02.04.2025

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

16:49 02.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 8, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և սառը […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

16:44 02.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց […] ...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

16:35 02.04.2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից […] ...

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

16:31 02.04.2025

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է […] ...

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

16:22 02.04.2025

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...

BACK_TO_TOP