17:25 12.12.2024
Կառավարության որոշմամբ կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ:
Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։
Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը։
Միաժամանակ, սահմանվել է, որ լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը։
Առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում տրակտորների համար, ինչպես նաև տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 6 տարի լիզինգի մարման ժամկետի փոխարեն սահմանել 5-6 տարի, իսկ կոմբայնների դեպքում՝ 10 տարվա փոխարեն՝ 7-10 տարի։
19:54 12.12.2024
«Բարսելոնայի» նախկին մարզիչը չինական թիմ է գլխավորել19:47 12.12.2024
ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին՝ Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին որպես բանախոս է հանդես եկել «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների հանգեցնող ռիսկային գործոնները և փոքր երկրների դերը ցեղասպանության […] ...
19:44 12.12.2024
Իրանը թույլ չի տա միջուկային օբյեկտների ստուգումների ավելացում, քանի դեռ պատժամիջոցները չեն չեղարկվելԻրանը թույլ չի տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումների հաճախականության և ինտենսիվության ավելացում, քանի դեռ արևմտյան երկրների կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Իրանը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին, բայց քանի դեռ գործում են կոշտ պատժամիջոցները, նա […] ...
19:41 12.12.2024
ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Տվյալների ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: ...
19:40 12.12.2024
18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ18-ամյա Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ։ Սինգապուրում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիայում հնդիկ գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթեց չինացի Դին Լիրենին, որը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Աշխարհի 18-րդ չեմպիոնը մրցամարտում հաղթեց 7.5-6.5 հաշվով և դարձավ Հնդկաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվում է հասնել այսպիսի արդյունքի: Հիշեցնենք, որ մրցամարտի մրցանակային հիմնադրամը […] ...
19:37 12.12.2024
Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հնարավորությունըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականության մասին հարցին, ասել է, որ նման զարգացումը չի կարելի բացառել։ «Ամեն ինչ կարող է պատահել: Շատ հեղհեղուկ իրավիճակ է»,- ասել է նա Time ամսագրին: ...
19:30 12.12.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր […] ...