Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը օդում որոշ ժամանակ պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
0.09 oC

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը օդում որոշ ժամանակ պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

17:00 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շիրակ ավիա» ավիաընկերության՝ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ օդում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են օդանավակայանում «Շիրակ ավիա» ավիաընկերության գրասենյակից՝ անդրադառնալով ինքնաթիռի՝ որոշակի ժամանակ օդում պտտվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին։

«Ինքնաթիռն օդում պտտվում էր, որպեսզի սպառի վառելիքը՝ վայրէջք կատարելու համար»,-պարզաբանել են օդանավակայանի գրասենյակից՝ մանրամասնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորները կտեղափոխվեն արդեն այլ ինքնաթիռով։

Անդրադառնալով ուղևորների թվի և պատահարի պատճառների վերաբերյալ հարցին՝ «Շիրակ ավիա»-ից նշել են, որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։

Մեկնաբանելով շրջանառվող խոսակցությունները, թե ինքնաթիռը օդում պտտվել է 1-2 ժամ՝ օդանավակայանում ավիաընկերության գրասենյակից նշել են, որ այդ խոսակցությունները չափազանցված են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ

19:41 12.12.2024

ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Տվյալների ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: ...

18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ

19:40 12.12.2024

18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ

18-ամյա Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ։ Սինգապուրում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիայում հնդիկ գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթեց չինացի Դին Լիրենին, որը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Աշխարհի 18-րդ չեմպիոնը մրցամարտում հաղթեց 7.5-6.5 հաշվով և դարձավ Հնդկաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվում է հասնել այսպիսի արդյունքի: Հիշեցնենք, որ մրցամարտի մրցանակային հիմնադրամը […] ...

Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հնարավորությունը

19:37 12.12.2024

Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հնարավորությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականության մասին հարցին, ասել է, որ նման զարգացումը չի կարելի բացառել։ «Ամեն ինչ կարող է պատահել: Շատ հեղհեղուկ իրավիճակ է»,- ասել է նա Time ամսագրին: ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին

19:30 12.12.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր […] ...

«Աթլետիկոն» հաղթել է Բարսեղյանի «Սլովանին». ՉԼ

19:28 12.12.2024

«Աթլետիկոն» հաղթել է Բարսեղյանի «Սլովանին». ՉԼ

Բրատիսլավայի «Սլովանն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ խաղում անընդմեջ պարտությունն է կրել: Սլովակիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», որի կազմում դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, մեկ գոլ էլ խփել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը: «Աթլետիկոն»` 12 […] ...

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 12.12.2024

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ […] ...

BACK_TO_TOP