16:55 12.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։
Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա սննդի, էլեկտրատեխնիկայի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 225,869 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 185 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 233 պարագա, 9 wi-fi սարք, 33 կտրող-ծակող առարկա, 270,8 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
17:54 12.12.2024
Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը19:30 12.12.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր […] ...
19:28 12.12.2024
«Աթլետիկոն» հաղթել է Բարսեղյանի «Սլովանին». ՉԼԲրատիսլավայի «Սլովանն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ խաղում անընդմեջ պարտությունն է կրել: Սլովակիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», որի կազմում դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, մեկ գոլ էլ խփել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը: «Աթլետիկոն»` 12 […] ...
19:23 12.12.2024
ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներԴեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ […] ...
19:20 12.12.2024
Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգըԿառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության […] ...
19:12 12.12.2024
Հրազդանում և Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՆերկայացվել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 1-7-ը (2024թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում՝ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին և 6-ին, Վանաձորում՝ դեկտեմբերի 6-ին։ ...
19:04 12.12.2024
Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Հունաստանի միջև մշտապես առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ: Կարևորելով Հայաստանի և Հունաստանի միջև […] ...