Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
0.09 oC

Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

16:49 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է և չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։

Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։

ՆԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացի մշակվելիք գործողությունների ծրագիրը դիտում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։
Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ինտենսիվ աշխատելու պատրաստակամությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

19:47 12.12.2024

ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին՝ Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին որպես բանախոս է հանդես եկել «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների հանգեցնող ռիսկային գործոնները և փոքր երկրների դերը ցեղասպանության […] ...

Իրանը թույլ չի տա միջուկային օբյեկտների ստուգումների ավելացում, քանի դեռ պատժամիջոցները չեն չեղարկվել

19:44 12.12.2024

Իրանը թույլ չի տա միջուկային օբյեկտների ստուգումների ավելացում, քանի դեռ պատժամիջոցները չեն չեղարկվել

Իրանը թույլ չի տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումների հաճախականության և ինտենսիվության ավելացում, քանի դեռ արևմտյան երկրների կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Իրանը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին, բայց քանի դեռ գործում են կոշտ պատժամիջոցները, նա […] ...

ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ

19:41 12.12.2024

ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: Տվյալների ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: ...

18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ

19:40 12.12.2024

18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ

18-ամյա Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ։ Սինգապուրում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիայում հնդիկ գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթեց չինացի Դին Լիրենին, որը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Աշխարհի 18-րդ չեմպիոնը մրցամարտում հաղթեց 7.5-6.5 հաշվով և դարձավ Հնդկաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվում է հասնել այսպիսի արդյունքի: Հիշեցնենք, որ մրցամարտի մրցանակային հիմնադրամը […] ...

Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հնարավորությունը

19:37 12.12.2024

Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հնարավորությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականության մասին հարցին, ասել է, որ նման զարգացումը չի կարելի բացառել։ «Ամեն ինչ կարող է պատահել: Շատ հեղհեղուկ իրավիճակ է»,- ասել է նա Time ամսագրին: ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին

19:30 12.12.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր […] ...

BACK_TO_TOP