Հակոբ Արշակյանը մասնակցել է Սփյուռքի համաշխարհային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Հակոբ Արշակյանը մասնակցել է Սփյուռքի համաշխարհային համաժողովին

16:38 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է Սփյուռքի համաշխարհային համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների:

Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer Research Foundation) եւ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից:

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է հայ-հնդկական պատմական կապերին, ընդգծել Հնդկաստանի՝ որպես Հայաստանի մերձավոր եւ բարեկամ երկիր լինելը:

«Հնդկաստանի հետ մեզ միավորում են քաղաքակրթական, մշակութային խոր կապերն ու ավանդական բարեկամական հարաբերությունները: Հատկապես կարեւորում եմ Հնդկաստանի հայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Մշակութային ժառանգության պահպանման համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Կալկաթայի գործող հայկական քոլեջին եւ բարեգործական ակադեմիային, Հնդկաստանի հայկական եկեղեցիներին, որոնք վկայում են Հնդկաստանում հայկական համայնքների ակտիվության եւ Հնդկաստանի կառավարության հոգատարության մասին:

Հայ եւ հնդիկ ժողովուրդների միջեւ առկա խոր հարգանքը եւ մշակութային փոխգործակցությունը խթանում են հայ-հնդկական երկկողմ մշակութային լանդշաֆտի հարստացումը եւ նոր արժեքների ձեւավորումը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով, ինչն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին:

Երկու երկրների միջեւ փոխադարձ այցելություններն ու բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների փոխայցերն ու ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը, ինչպես նաեւ պաշտպանական եւ տնտեսական ոլորտներում սերտ համագործակցությունը վկայում են երկկողմ կապերի շարունակական խորացման մասին:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին նման կարեւոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս սփյուռքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին ընդլայնել համագործակցությունը:

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Դիտորդ հետազոտական հիմնադրամի կողմից կազմակերպված գալա ընթրիքին, որին ներկա էին տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում Դիտորդ հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարան կարեւորել է Սփյուռքի համաշխարհային համաժողովի անցկացումը եւ վստահություն հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա

18:28 12.12.2024

Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Հոն Անդեր Մունդուատեն տեղեկացրել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա: «Երկար դադարից հետո այսօր նրա առաջին մարզումն էր ընդհանուր խմբում: Մեզ համար տարվա վերջին խաղին մնացել է ընդամենը 10 օր։ Դժվար կլինի պատկերացնել, թե ինչպես նա կկարողանա խաղալ մինչև 2024 թվականի ավարտը»,- Մունդուատեի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։ […] ...

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք համայնքներում

18:20 12.12.2024

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք համայնքներում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 5-11-ը (2024թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին և 10-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 6-ին և 8-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին և 8-ին և 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի թողնի Ուկրաինային առանց աջակցության

18:11 12.12.2024

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի թողնի Ուկրաինային առանց աջակցության

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն առանց աջակցության չի թողնի Կիևին։ Դա անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնելու համար, ասել է նա Time ամսագրին տված հարցազրույցում։ «Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք համաձայնության գալ, Ուկրաինան առանց աջակցության չթողնելն է», – ասել է Թրամփը ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևին կթողնի […] ...

SHANTNEWS

18:00 12.12.2024

SHANTNEWS

Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը

17:54 12.12.2024

Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը

Տեղի է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) համագումարը, որին պաշտոնապես հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի 2030 և 2034 թվականների առաջնությունների անցկացման վայրերը։ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը համատեղ կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան: Եվս երեք խաղ կկայանա Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ Աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը տեղի կունենա ձմռանը՝ պայմանավորված տարածաշրջանի […] ...

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

17:50 12.12.2024

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ: Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։ Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության […] ...

BACK_TO_TOP