16:27 12.12.2024
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է.
«Հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Այդ ծրագրի շրջանակում Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում: Այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ 2024 թ. օգոստոսի 1-ից: Նույն որոշմամբ սահմանվել էր նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 200 շահառուի: Սակայն 2024 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատված և բանկերի կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանված սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվեց ֆինանսական կազմակերպությունների կողմից: Եվ մենք նաև Կառավարության նիստում հայտարարեցինք, որ դադար ենք վերցնում՝ ուսումնասիրելու համար: Արդյունքում շահառուները չկարողացան օգտվել այդ 4 բնակավայրերի համար սահմանված հավելյալ 5 մլն դրամի արտոնությունից»:
Նախարարը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերին վարչապետի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանձնարարվել էր ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում ծրագրի վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար:
«Ըստ այդմ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար՝ հետևյալ քվոտայով՝ մինչև 50 շահառու Ոսկեպարում, մինչև 50՝ Բաղանիսում, 40 շահառու՝ Բերքաբերում, 50 շահառու՝ Կիրանցում և մինչև 30 շահառու՝ Գոմքում: Այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը»,-ասել է նախարարը:
Որոշմամբ առաջարկվում է նաև ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար հնարավորություն տալ ևս 190 շահառուի, որոնց շինթույլտվությունները տրվել էր մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
«190 շահառու շինթույլտվություն ստացել էին մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը, բայց չէին հասցրել դիմել դրան, քանի որ սահմանաչափը լրացել էր, իսկ նրանք որոշակի ֆինանսական ծախսեր էին արել շինթույլտվության համար, որոշները նաև հողամաս էին ձեռք բերել, որ դառնային այս ծրագրի շահառու»,- պարզաբանել է Նարեկ Մկրտչյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առկա է երկու խումբ.
«Առաջին խումբը՝ Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց գումարած Գոմք, որտեղ բացում ենք այնպիսի չափաքանակներ, որոնք, ամենայն հավանականության, առաջին տարվա համար քիչ չեն լինի: Եվ երկրորդ խումբը, որոնք սահմանված կարգով ընթացակարգերով դիմել են նախարարությանը, համարվել են պահանջները բավարարող, ստացել են շինթույլտվություններ»:
18:43 12.12.2024
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային17:54 12.12.2024
Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը17:14 12.12.2024
Time-ը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի հաղթողի անունը18:40 12.12.2024
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ևս սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների ընտանիքներինԿառավարության որոշմամբ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ևս սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին: Այդ նպատակի համար կհատկացվի 6.6 մլն դրամ: Շահառուներին տրամադրվում է ամսական 300.000 դրամի սոցիալական աջակցություն: ...
18:36 12.12.2024
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով, հատակը, պատերը, առաստաղները, աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող, […] ...
18:28 12.12.2024
Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Հոն Անդեր Մունդուատեն տեղեկացրել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա: «Երկար դադարից հետո այսօր նրա առաջին մարզումն էր ընդհանուր խմբում: Մեզ համար տարվա վերջին խաղին մնացել է ընդամենը 10 օր։ Դժվար կլինի պատկերացնել, թե ինչպես նա կկարողանա խաղալ մինչև 2024 թվականի ավարտը»,- Մունդուատեի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։ […] ...
18:20 12.12.2024
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք համայնքներում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 5-11-ը (2024թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին և 10-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 6-ին և 8-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին և 8-ին և 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […] ...
18:11 12.12.2024
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի թողնի Ուկրաինային առանց աջակցությանԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն առանց աջակցության չի թողնի Կիևին։ Դա անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնելու համար, ասել է նա Time ամսագրին տված հարցազրույցում։ «Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք համաձայնության գալ, Ուկրաինան առանց աջակցության չթողնելն է», – ասել է Թրամփը ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևին կթողնի […] ...