16:16 12.12.2024
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում:
Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին և մրցույթներին մասնակցած մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու նպատակով:
Համաձայն որոշման՝ լրացուցիչ ֆինանսավորում կտրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին թանգարանների կառավարման միասնական մոդելի գործարկման նպատակով: Այդ մոդելը նախատեսում է տարբեր գործառույթների մեկտեղում և իրականացում հիմնադրամի կողմից, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել թանգարանային գործունեությունը: Ոլորտի կառավարման նոր համապարփակ մոտեցմամբ ապահովվելու է տարբեր գործառույթների ինտեգրում, որը կբարելավի ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը:
Նախատեսվում է նաև կազմակերպել «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառ» ծրագրերը, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդ կատարողներին՝ խթանելով նրանց ստեղծագործական գործունեությունը: Միջոցառումը թույլ կտա նորահայտ երիտասարդ կատարողների համար ստեղծել մշակութային հարթակ, մրցանակներով խրախուսել մրցույթ-փառատոնի լավագույն մասնակիցներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում ապահովել ամանորյա տոնական միջոցառում:
Նույն որոշման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-L որոշմամբ հաստատված մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու կարգի, դրամական խրախուսումներ կտրվեն «Հոշկի ֆիլմ» ՍՊԸ-ին՝ ՖԻԱՊՖ-ի կողմից որակավորված (ըստ ուղղվածության) Տամպերե միջազգային կինոփառատոնին, «Բումերանգ մեդիա.ամ» ՍՊԸ-ին՝ ՖԻԱՊՖ-ի կողմից որակավորված Վենետիկի միջազգային կինոփառատոնին, ինչպես նաև Նարինե Գրիգորյանին՝ Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին (Չեխովյան փառատոն) մասնակցելու համար։ Խրախուսումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։
Դպրոցական բաժանորդային համակարգ ծրագրի շրջանակում փոխհատուցում է հատկացվելու 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց:
16:10 02.04.2025
Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում15:59 02.04.2025
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունըՌուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...
15:40 02.04.2025
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՄարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
15:28 02.04.2025
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել ԳրիգորյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...
15:20 02.04.2025
Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...
14:53 02.04.2025
Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների գործակալության պատվիրակությանըՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն […] ...