15:12 12.12.2024
Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» որոշման նախագիծը:
Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորող Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցում:
Նախատեսվում է նաև այս տարի 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում:
Համաձայն որոշման` ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները և մանկավարժական աշխատողները կստանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե նրանք աշխատանքի կամ ուսումնառության նպատակով հաճախում են իրենց փաստացի բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող այլ բնակավայրի հաստատություն:
Կատարված վերաբաշխման արդյունքում վերոնշյալ ծրագրերին կհատկացվի 54 մլն 573.5 հազար դրամ, որից 30 մլն 710 հազար դրամը կուղղվի ՀՀ ՄԿՈւ հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը, իսկ ՄԿՈւ հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողները տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացի 23 մլն 863 հազար դրամ:
17:42 12.12.2024
Խնդրում եմ, եկեք ստադիոն և աջակցեք «Նոային». Ռուի Մոտա17:14 12.12.2024
Time-ը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի հաղթողի անունը17:38 12.12.2024
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024թ-ի ծրագրի» շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […] ...
17:34 12.12.2024
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվելԿումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
17:30 12.12.2024
Ո՞վ է աշխարհի լավագույն մարզիչը՝ ըստ Ժոզե ՄոուրինյուիԹուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, թե ով կարող է լինել Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը։ Նրա կարծիքով՝ Կառլո Անչելոտին է աշխարհի լավագույն մարզիչը։ «Ես միշտ կլինեմ «Ռեալի» մեծ երկրպագու։ Հիմա նրանց մարզիչը լավագույնն է աշխարհում, խոսքն իմ ընկեր Կառլոյի մասին է։ Նա հրաշալի է կատարում աշխատանքը։ Ակումբի ապագան կախված է նրանից, […] ...
17:25 12.12.2024
Կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներԿառավարության որոշմամբ կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի […] ...
17:20 12.12.2024
Մի շարք համայնքներում մանկապարտեզներ և դպրոց կկառուցվիԳործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ՝ մանկապարտեզ և դպրոց կառուցելու նպատակով: Այսպիսով՝ մանկապարտեզներ կկառուցվեն Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավանում, գյուղ Լենուղիում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում, դպրոց կկառուցվի Արմավիրի մարզի Խոյ համայնքում: ...
17:14 12.12.2024
Time-ը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի հաղթողի անունըԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը «Տարվա մարդ» վարկանիշում հաղթել է ձեռներեց Իլոն Մասկին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Meta կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Time ամսագիրը, որը հրապարակել է տարեկան վարկանիշը։ «Դոնալդ Թրամփը Time-ի տարվա մարդն է», – ասվում է ամսագրի X սոցիալական ցանցում: ...