14:53 12.12.2024
ՆԳ նախարարությունը «Աղետների դիմակայության օր» հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանում անցկացրել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը:
Աշխատաժողովին մասնակցում էին ՆԳ նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարներ և արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն անդրադառնալով դիմակայուն հասարակության ձևավորման անհրաժեշտությանը՝ ընդգծել է ոչ միայն բնակչության պատրաստվածությունը, այլև համայնքային մակարդակում կարողությունների և համակարգված աշխատանքի զարգացումը: Այդ համատեքստում նա կարևորել է հանրության տեղեկացվածությունը, աղետներին պատրաստվածության խթանումը, ինչի շնորհիվ կձևավորվի աղետների մարտահրավերները հաղթահարելու ունակ, իրազեկ և դիմակայուն հասարակություն։
17:54 12.12.2024
Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը17:14 12.12.2024
Time-ը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի հաղթողի անունը17:54 12.12.2024
Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերըՏեղի է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) համագումարը, որին պաշտոնապես հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի 2030 և 2034 թվականների առաջնությունների անցկացման վայրերը։ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը համատեղ կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան: Եվս երեք խաղ կկայանա Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ Աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը տեղի կունենա ձմռանը՝ պայմանավորված տարածաշրջանի […] ...
17:50 12.12.2024
Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆԱմփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ: Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։ Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության […] ...
17:46 12.12.2024
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով: ...
17:42 12.12.2024
Խնդրում եմ, եկեք ստադիոն և աջակցեք «Նոային». Ռուի ՄոտաՀայաստանի փոխչեմպիոն «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան և նրա հայրենակից, հարձակվող Էլդեր Ֆերեյրան Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ հանդես են եկել նախախաղային ասուլիսով: «Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Ուսումնասիրել ենք մրցակցին, ԱՊՕԵԼ-ը հարձակողական ֆուտբոլ է խաղում: Ճանաչում են մրցակցին, որոշ ֆուտբոլիստներ նախկինում խաղացել են իմ գլխավորությամբ: Ես […] ...
17:38 12.12.2024
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024թ-ի ծրագրի» շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […] ...