14:27 12.12.2024
Հայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում:
«Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Գումարը հատկացվում է Արագածոտնի մարզի 5 ծրագրի, Արարատի մարզի 2 ծրագրի, Արմավիրի մարզի 8 ծրագրի, Գեղարքունիքի մարզի 9 ծրագրի, Լոռու մարզի 1 ծրագրի, Կոտայքի մարզի 4 ծրագրի, Շիրակի մարզի 9 ծրագրի, Սյունիքի մարզի 3 ծրագրի, Վայոց ձորի մարզի 2 ծրագրի, Տավուշի մարզի 3 ծրագրի համար:Դրանք ոռոգման համակարգերի հիմնանորոգումից մինչև փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման, խմելու ջրագծի կառուցման և այլ ծրագրեր են: Անդրադառնալով մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Եթե, օրինակ, որևէ ճանապարհ ասֆալտապատում կամ սալարկում ենք, այդ ճանապարհին գտնվող բոլոր տների գները բարձրանում են: Բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է: Մարդն իր տանը նստած՝ իր կապիտալն աճում է։ Պետական բյուջեն ընտանեկան բյուջե է: Եթե մեկը մարտահրավեր նետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ այն իր ընտանեկան բյուջեի մաս է: Շատ կարևոր գիտակցում է՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է Հայաստանի պետական բյուջեն: Վարչապետը նկատեց, որ Հայաստանում եղել են ու կան ուժեր, որոնք մարդկանց ասում են՝ հարկ մի վճարեք: Փաշինյանը շեշտեց՝ ներկայացված ծրագրով չկա մի ծախս, որը կոնկրետ մարդկանց ընտանեկան բյուջեի շրջանակում տեղի ունեցած ծախս չէ: Նա խոսեց նաև պետբյուջեի ծախսերի արդյունավետության մասին: Վարչապետն օրինակ բերեց՝ նկատել է՝ կառավարությունում կային սենյակներ, որոնց լույսերը միշտ վառված էին: «Ես ասացի՝ այդ դահլիճի լույսերն ինչո՞ւ եք վառած պահում, այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում: Եվ սկսեցինք այդ պահից անջատել: Բայց հետո հետադարձ սարսափով մտածեցի, թե այս 6.5 տարվա ընթացքում և դրանից առաջ ուրիշ 6.5 տարիների ընթացքում ինչքան է այդ ջահը վառած եղել: Եկեք նայենք, թե այդ ջահերը որքան են պետական բյուջեից անիմաստ փող տարել, որ հաշվենք, կարող է սարսափելի թիվ լինի»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ փորձում են ավելի արդյունավետ լինել:
16:22 12.12.2024
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: ...
16:16 12.12.2024
Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներԿառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին […] ...
16:12 12.12.2024
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղումԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […] ...
16:05 12.12.2024
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […] ...
16:00 12.12.2024
Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու տեխնոլոգիական մեծ ՀաքաթոնինՀայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին: 4-օրյա միջոցառման ընթացքում 22 թիմերի բաժանված մասնակիցները կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն. ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն. ՀՀ դրամ, 3-րդ տեղի […] ...
15:55 12.12.2024
Ավստրիայի կանցլերը պնդում է, որ երկիրը ռուսական գազի այլընտրանք է գտելԱվստրիան պատրաստ է հրաժարվել ռուսական գազից՝ ունենալով կուտակած պաշարներ և գտնելով այլընտրանքային մատակարարներ, ասում է հանրապետության կանցլեր Կարլ Նեհամերը։ «Մեր երկիրը լավ է պատրաստված (Ռուսաստանից գազի մատակարարումից հրաժարվելու համար), մենք կուտակել ենք պաշարներ և գտել ենք այլընտրանքային մատակարարներ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։ Մեկ օր առաջ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը հայտարարեց «Գազպրոմ […] ...